Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի հարկի 2:0 հաշվով պարտության մատնեց  Խարկովի «Մետալիստին»:

Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Սա Մխիթարյանի 14-րդ գոլն է առաջնությունում: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում հենց այդքան գոլ էր խփել առաջնության լավագույն ռմբարկու Եվգենի Սելեզնյովը

Միրչա Լուչեսկուի սաները 33 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել