Որոշ ժամանակ առաջ այսպիսի գրառում էի կատարել, որն այս պահին ավելի ակտուալ է, քան այն ժամանակ, երբ ես գրել էի, ունեմ նոր դրուգներ, այդ իսկ պատճառով որոշեցի գրառումս կրկնել:
Երբ արթնանում ես, առաջին հերթին վերցնում ես Iphone-ը ու մտնում ինտերնետ, քո հեռախոսը գրկած՝ գնում ես զուգարան, քո հեռախոսը գրկած՝ լվացվում ես, քո հեռախոսը գրկած՝ ցանկանում ես հաց ուտել, բայց տեսնում ես, որ տանն ուտելիք չունեք ու հիշում ես, որ դու երեկ ամբողջ օրն ասել ես՝ լավ, մի կես ժամից կգնամ, կառնեմ, դու տենց սոված դուրս ես գալիս, գնում ես, որ դուրսը հաց ուտես, նստում ես ռեստորանում, բայց կրկին մտնում ես ինտերնետ, դու ինքդ էլ չես հասկանում, որ կյանքդ կործանում ես ինտերնետով, դու խոսում ես 1000 հոգու հետ, բայց դու երբ նրանց տեսնում ես, չես կարողանում խոսալ, դու այնքան անջատված ես, որ փողոցն անցնելուց կարաս ընկնես մեքենայի տակ միայն նրա պատճառով, որ դու կրկին նայում էիր հեռախոսիդ, դու գնում, նստում ես այգում, որտովհետև wi-fi կա, դու չես էլ նայում, որ կողքիդ նստած է շատ հմայիչ աղջիկ, դու նայում ես նկարներ ու լայք տալիս, իսկ այդ ընդացքում քո կյանքը կողքովդ է անցնում:
Երբ ես երեխա էի, բակից տուն չէի գալիս. էլ ֆուտբոլ էի խաղում, էլ բասկետբոլ, էլ գործնագործ աղջիկների հետ, էլ կռիվ գնդակի համար, իսկ հիմա Playstation-ով են խաղում ֆուտբոլը, բասկետբոլը, թենիսը, հիմա կռիվ են անում, որ ասել են like տուր, իսկ նա չի տվել, որ նա խաբել, նրան վատ Jostik-ա տվել, իսկ ում համար են այդ այգիները, այդ կաչելիները, երբ փոքր էի, հերթ էինք կանգնում, որ ճոճորվեինք, իսկ հիմա նույնիսկ նրանք գումարի դիմաց չեն խաղա գործնագործ, ոչ էլ ֆուտբոլ կխաղան, իսկ ինչ են տենալու ձեր երեխաները, որ պետք է գրկել մանիտորը և նստել, չնայած եթե այսպես շարունակեք, դժվար թե կարողանաք երեխաներ ունենալ:
Հ.Գ. Մարդի՛կ, մեկ անգամ եք ապրում. կյանքը վայելե՛ք, ոչ թե ինտերնետը գրկեք ու նստեք։