ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի բնակչուհի Լինսեյ Հորնը ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա վրայով գնացք է անցել։ 22-ամյա աղջիկը հարբած վիճակում քնել է երկաթգծերին, և այդ ընթացքում նրա վրայով բեռնատար գնացք է անցել։
Աղջկա կյանքը փրկել են նիհար կազմվածքը և երջանիկ պատահականությունը։ Ոստիկանությունն աղջկան մեղադրանք է առաջադրել ադմինիստրատիվ մի շարք նորմեր խախտելու մեջ: Նշվում է, որ 2 վագոն ունեցող գնացքի վարորդը, նկատելով աղջկան, ստիպված է եղել չնախատեսված կանգառ անել և շտապօգնություն կանչել։
Դեպքի վայր ժամանած բժիշկները Հորնի մարմնին անգամ թեթև քերծվածք չեն հայտնաբերել, սակայն ապահովության համար նրան հոսպիտալացրել են։ Հիվանդանոցում ևս նրա մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել:
Նյութի աղբյուր՝ http://www.armzoog.com/load/15-1-0-1589
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել