Ամեն տարի մեր խորհրդարանը քվեարկում է ԼՂՀ-ին անհատույց, անտոկոս վարկ տրամադրելու օգտին: Քսան տարվա մեջ վստահորեն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացվել ԼՂՀ-ին ոչ ռազմական ծախսերի համար: ՀՀ բյուջեից ֆինանսավորում ստացող ցանկացած ոլորտ, տարածք կամ հաստատություն մանրամասն ներկայացնում է իր հաշվետվությունը մինչև նոր ֆինանսավորում ստանալը:
Հարց, երբևէ մեր խորհրդարանը հաշվետվություն պահանջել և լսե՞լ է մեր՝ հարկատուներիս գումարը՝ ԼՂՀ իշխանությունների կողմից ծախսելու արդյունավետության մասին: Գուցե ավելորդ չինովնիկական պաշտոններ են վարկով վճարվում, գուցե անհարկի ուռճացված է ոստիկանական ապարատը, գուցե այդ վարկով անհարակի գնումներ են կատարվում, և նվազ է ֆինանսավորվում սոցիալական ոլորտը: Ի վերջո, մեր վարկի մասին (որն ըստ էության դրամաշնորհ է) մենք իրավունք ունենք հաշվետվություն պահանջելու։