Ոմանք անհանգստացած են հայության երկու հատվածների միջև խորացող պառակտմամբ: Ես էլ եմ անհանգստացած: Ուրեմն, եթե ԼՂՀ իշխանություններն ուզում են կանխել ԼՂՀ մեկուսացումը հայությունից, պիտի ՔՐԵԱԿԱՆ պատասխանատվության ենթարկեն այն բոլոր ոստիկաններին, ովքեր անօրինականորեն ձեռք (տվյալ դեպքում մահակ) են բարձրացրել ՀՀ խաղաղ երթի ելած քաղաքացիների վրա: Տարբեր կարգի պատասխանատվության պիտի ենթարկվեն զանազան պաշտոնյաներ, ովքեր անուղեղ դուրս են տվել: Եվ դա պիտի արվի հնարավորինս արագ: Ինքնախաբերություն է կարծել, որ այս ցավալի միջադեպը կհարթվի առանց լրջագույն և հետևողական քայլերի: Վերքը բավականին խորն է: Վիրավորանքը՝ համատարած: Առանց չափազանցության սեղանին է դրված ԼՂՀ-ին հայաստանյան և սփյուռքի մի զգալի մասի հանրային աջակցման հարցը: Հապաղել չի կարելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/701222006642935?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել