Լևիտացիան Արևմտյան քաղաքակրթությունում
Լևիտացիայի կրոնական ընկալումը սահմանափակվում է նրանով, որ այն մեկնաբանում են կամ որպես «Աստծո շնորհ», կամ էլ որպես մութ ուժերի դավեր։ Արևմտյան աշխարհում տեղ գտած թերևս ամենահայտնի դեպքը, երբ մարդը հրապարակավ լևիտացիա է արել, տեղ է գտել 17-րդ դարում։
1603 թվականին իտալական մի ընտանիքում ծնվեց տկար ու հիվանդագին երեխա, ում անունը Ջուզեպպե Դեզա էր։ 17 տարեկանում նա դարձավ Ֆիանցիսկանական միաբանության կապուցին-հոգևորական։ Ջուզեպպեն շատ մոլեռանդ էր իր հավատքում ու տրանսի մեջ էր ընկնում աղոթելիս։ Մի անգամ նա հերթական անգամ տրանսի մեջ ընկավ ու հանկարծակի սկսեց ճախրել օդով ու այդպես տեղափոխվեց մինչև եկեղեցու խորանը։
Վանքի հոգևորականները որոշեցին ներկայացնել այս հրաշքը Ուրբան 7-րդ Հռոմի պապուն, ու, պատկերացնո՞ւմ եք, Ջուզեպպեն օդ բարձրացավ հենց Պապու ու տասնյակ այլ ականատեսների աչքի առջև, և դա հռչակվեց որպես աստվածային շնորհ։ Հետագայում Ջուզեպպեն հարյուրավոր մարդկանց ներկայությամբ կրկնել է լևիտացիայի օրինակը, և դրա ականատես եղել է նաև հայտնի փիլիսոփա Գոտֆրիդ Վիլհելմ Լեյբնիցը։ Սակայն քանի որ այս թռիչքներն անչափ հուզում էին հավատացյալներին, 1653 թվականին նրան կարգադրեցին մեկուսանալ հեռավոր մի մենաստանում, որտեղ ապրեց 10 տարի ու մահացավ 1663 թվականին։ 4 տարի անց Ջուզեպպե Դեզային դասեցին սրբերի դասին՝ որպես Հովսեփ Կոպերտինացի։ Սա, ինչպես նշվեց, լևիտացիայի ամենահայտնի դեպքն է Արևմտյան աշխարհում, բայց հայտնի են նաև ուրիշ դեպքեր։
Լևիտացիայի բազմաթիվ դեպքեր նկարագրվել են Ինկվիզիցիայի գլխավոր «մեդիա ռեսուրսում»՝ «Վհուկների մուրճը» պարբերականում։ Դրա էջերում կան բազմաթիվ վկայություններ՝ ճախրող վհուկների, կախարդների ու դիվահարների մասին, ովքեր այդ ունակությունը ստացել էին սատանայական ուժերի միջոցով։ Նույնիսկ Ինկվիզիցիայից հետո հայտնի է մի «սատանայական լևիտացիայի» դեպք. Հարավային Աֆրիկայում բնակվող 16-ամյա աշակերտուհի Կլարա Գերմանա Սելեն, ով դիվահարված էր, անսպասելիորեն սկսում էր ճախրել օդում՝ մոտ 1.5 մետր բարձրության վրա՝ հորիզոնական և ուղղահայաց դիրքով ու չէր վերադառնում նորմալ վիճակի, մինչև նրան սուրբ ջրով չօծեին։
Լևիտացիայի մասին իմացել են դեռ հի՜ն ժամանակներից ինչպես Արևելքում, այնպես էլ Եվրոպայում։ Ընդ որում, միջնադարի եվրոպական լևիտանտներն ունեին մեկ ընդհանուր բնագիծ. ի տարբերություն արևելյան բրահմանների, յոգերի ու լամաների՝ նրանցից ոչ մեկը հատուկ նպատակ չի ունեցել յուրացնել լևիտացիան ու չէր պատրաստվել այդ թռիչքներին, ու նրանք սովորաբար օդ էին բարձրանում կրոնական էքստազի պահերին։
Մեկ այլ հայտնի եվրոպական լևիտանտ էր սուրբ Թերեզան, ով լևիտացիա էր արել ավելի քան 230 հոգևորականների ներկայությամբ։ Իր անսովոր շնորհի մասին նա պատմել է սեփական ինքնակենսագրականում, որը լույս է տեսել 1565 թվականին։
«Համբարձումն այցելում է ասես անսպասելի ու կտրուկ հատված ու մինչ դու կհասցնես մտքերդ հավաքել ու ուշքի գալ, քեզ թվում է, թե ամպը քեզ տեղափոխում է երկինք… Ես լիովին գիտակցում էի ինքս ինձ ու ես հասկանում էի, որ գտնվում եմ օդում… Պետք է նշեմ, որ երբ համբարձումս ավարտվեց, ես անսովոր թեթևություն էի զգում ամբողջ մարմնումս, ասես ես անկշիռ լինեի», – պատմում է Թերեզանն։
Ի՞նչն է հետաքրքիր. ինքը՝ Թերեզան, չէր ցանակնում լևիտացիայով զբաղվել. նա երկար ժամանակ աղոթել է, որպեսզի աստված ազատի իրեն այդ շնորհից, ու ի վերջո Աստված երևի լսել էր նրան, որովհետև նրա թռիչքները դադարել էին։
Լևիտացիան Արևելյան կրոններում
Վադժրյանիի բուդդիզմում ու յոգայում լևիտացիան համարվում է միանգամայն իրական ու հնարավոր բան, որին կարելի է հասնել մարմնի ու ոգու ներդաշնակեցման միջոցով, և այդ տեխնիկան յուրացրած վարպետները կարողանում են ճախրել ու քայլել ջրի վրայով։
Հնդկական Վեդաներում նույնիսկ հատուկ ձեռնարկ կա լևիտացիայի վերաբերյալ, որտեղ մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչ է պետք անել, որպեսզի կարողանալ ճախրել։ Սակայն անցած դարերի ընթացքում հին հնդկերենի բազմաթիվ բառերի իմաստներ կորել են, կամ էլ իմաստափոխվել են ու, ցավոք, այս ձեռնարկն այսօր թարգմանելն անհնար է։
Ինչ վերաբերում է անտիկ շրջաններում լևիտացիայի դրսևորումներին, ապա, ըստ պահպանված վկայությունների, որոշ մարդիկ կարողացել են ընդհուպ մինչև 90 սանտիմետր պոկվել գետնից։ Այդ հրաշքը վերագրվում էր հին քրմերին, ընդ որում, նրանք դա անում էին ոչ թե մարդկանց ցնցելու, այլ կրոնական ծիսակարգերն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Բացի Հնդկաստանից, լևիտացիան լայն տարածում ուներ նաև Տիբեթում։ Բուդդայական տեքստերում պատմվում էր այն մասին, որ Մ.Թ. 527 թվականին Շաոլին տաճար ժամանեց դզեն-բուդդայականության հիմնադիր Բոդհիդ-հարման, ով սովորեցրեց քրմերին, թե ինչպես կառավարեն իրենց մարմնի էներգիան, ինչը հանդիսանում է լևիտացիայի պարտադիր նախապայման։
Համաձայն բուդդայականության՝ լևիտացիա կիրառել է նաև Բուդդան ու նրա ուսուցիչ Սամմատը, ու նրանք այնպիսի բարձրունքների էին հասել, որ կարող էին ժամերով օդում գտնվել։ Հատկանշական է, որ ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Տիբեթում լևիտացիայի ավանդույթներ պահպանվել են առ այսօր։ Բազմաթիվ արևելագետներ նկարագրել են «թռչող լամաների» ֆենոմենը։ Օրինակ բրիտանացի ճանապարհորդ Ալեքսանդրա Դավիդ-Նեելն իր աչքերով է տեսել, թե ինչպես է քրմերից մեկը, ոտքերը ծալած ու անշարժ նստած լինելով, տասնյակ մետր կազմող հեռավորությունների վրա էր ճախրում, կպչում էր գետնին ու էլի շարունակում էր իր թռիչքը ասես գնդակ։
Լևիտացիան օկկուլտիզմում
Իրերի լևիտացիայի մասին բազմաթիվ հիշատակումների կարելի է հանդիպել Սպիրիտիզմի վերաբերյալ 19-20րդ դարերի գրականությունում։ Այսպիսի ուսմունքներում համարվում է, որ լևիտացիան պատահում է մեդիումների մոտ՝ սպիրիտիստական սեանսների ժամանակ, շամանների մոտ՝ միստիկական էքստազի ու տրանսի ժամանակ, կախարդության, ուրվականների ու դիվահարության դեպքում։ Պարահոգեբանությունում լևիտացիան համարվում է հոգեկինեզի դրսևորում, որի ժամանակ ոգին գերակայում է մատերիայի հանդեպ։ Համարվում է, որ մարդիկ լևիտացիայի միջոցով կարող են թռչել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։
Ժամանակակից պատմությունում լևիտացիայի ամենացնցող դեպքերը վերագրվում են Դենիել Դուգլաս Հյումին, ով, լինելով մեդիում, բազմիցս ստիպել է թռչել տարբեր իրեր ու կահույքի պարագաներ։ Հյումին ինքը քանիցս է լևիտացիա արել ականատեսների առջև առնվազն 100 անգամ, իսկ 1868 թվականին նա դուրս է թռել պատուհանից ու կրկին ներս թռել նույն պատուհանով։ Ընդ որում, Հյումը լևիատացիա անում էր՝ նույնիսկ չգտնվելով տրանսի մեջ ու հանգիստ կարող էր պատկերացում կազմել, թե ինչ է զգում ինքը և ինչ է կատարվում։ Նա ասում էր, որ իրեն վեր է բարձրացնում անտեսանելի մի ուժ, ինչի արդյունքում նրա ոտքերն ասես էլեկտրականցվում են։