Վերջապե´ս։ Ահա և հասանք աշխարհի ամենաշքեղ բյուստի տիրուհուն՝ Աննա Սեմենովիչին։ Երևի թե բովանդակ հայաստանում չի մնացել հետերոսեքսուալ արական սեռի ներկայացուցիչ, ով մանրադիտակով ուսումնասիրած չլինի Աննայի բարեմմասնությունները, աբյց քչերը գիտեն նրա կենսագրականի որոշ էջերի մասին։ Օրինակ՝ պրոֆեսիոնալ գեղասահորդուհի է եղել ու անգամ ընդգրկկված է եղել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում, բայց ստիպված է եղել լքել սպորտը վնասվածքի պատճառով։ Ասում են, որ այսս որոշման կայացման մեջ դեր են խաղացել անընդհատ մեծացող կրծքերը, որոնք պարզապես կղանգարեին պրոֆեսիոնալ մակարդակով ելույթ ունենալու համար։ Աննայի մասին առհասարա շատ են բամբասում իսկ դեղին մամուլն արդեն էլ չգիտի թե ինչ հորինի նրա մասին, բայց Աննան կարծես չի էլ նեղվում նման ուշադրությունից։ Այնուամենայնիվ, եկեք տեսնենք ինչ է ասում ինքը՝ հիասքանչ Աննա Սեմենովիչը։ Ձեզ ենք ներկայացնում Maxim ամսագրին տված նրա հարցազրույցը և նրա ամենասեքսուալ նկարների ֆոտոշարքը։
Անգամ ամենահեռավոր աուլների բնակիչներն արդեն գիտեն, որ շուտով լույս է տեսնելու «Հիտլեր կապուտ» կատակերգությունը՝ քո մասնակցությամբ։ Կպատմե՞ս, թե ինչպես են անցել նկարահանումները։
Սքանչելի ֆիլմ է ստացվել։ Ես նկարահանվում էի հոյակապ դերասանների հետ և ամեն ինչ շատ զվարճաի անցավ։ Միակ բանը, որն ինձ մի քիչ անհարմար դրության մեջ գցեց՝ լոգարանի մեջ Էվելենի Բլյոդանսի հետ համբուրվելու դրվագն էր։ Ռեժիսորն ինձ շատ երկար էր համոզում, ինչը վերջիվերջո նրան հաջողվեց անել։
Դուք առաջին մարդն եք մեր կյանքում, ում Էվելինան դուր չի գալիս։
Նա իմ դուրը գալիս է, բայց ես չեմ կարողանում պառկել լոգարանում և միանգամից համբուրվել քիչ ծանոթ կնոջ հետ, ծանոթների հետ էլ չի ստացվում ի դեպ։ Միգուցե ինձ կօգներ ալկոհոլը, բայց նկարահանումների ժամանակ այս հարցում խստություն կար։
Դու սիրում ե՞ս խմել։
Ես սիրում եմ շամպայն և գինի և երբեք չեմ խմում ինչ պատահի, որովհետև շատ եմ գնահատում կյանքի որակը։ Մի անգամ համերգից հետո ինձ նվիրեցին սարսափելի թանկ կոնյակ, որն արժեր մոտավորապես հինգ հազար եվրո, որը ես պարզապես նվիրեցի հորս։
Ի դեպ, ծնողների մասին։ Երիտասարդ տարիներիդ մայրդ քեզ ցուցումների տվել է՞ կրծքերիդ վերաբերյալ։
Երևի թե դա միակ դասն է, որ նա ինձ չի սովորեցրել։ Ես էլ ճիշտն ասած չեմ պատրաստվում ցուցումներ ու գրքեր գրել կրծքերի խնամքի և կիրառման մասին։ Որքանով ինձ հայտնի է, բոլոր աղջիկներն էլ, ովքեր ունեն մեծ բնական կրծքեր, լավ էլ գիտեն թե ինչպես վարվել դրանց հետ, այնպես որ, ամեն անգամ, երբ ես առավոտյան նայում եմ հաելու մեջ, հասկանում եմ, որ բախտս շատ է բերել։
Դու քեզ դիետաներով տանջու՞մ ես։
Ես ունեմ միայն երկու խիստ կանոն՝ երբեք չխմել օղի և երբեք շատակերության չտրվել։ Այս երկու օրենքները բավարար են, որպեսզի պահպանեմ լավ կառուցվածք։
Բլեստյաշչիե խումբը լքելուց հետո դու հետևու՞մ ես նրանց հաջողություններին։
Իհարկկե հետևում եմ, վերջերս մենք միասին գանցել էինք համերգի, որտեղ ես վարում է միջոցառումը, իսկ աղջիկները ելույթ ունեցան։ Ես համերգը նայեցի սկզբից մինչև վերջ և նոր կազը ինձ շատ դուր եկավ։ Իհարկե, մեր աստղային կազմը ավելի հայտնի էր, և դա հասկանալի է, բայց վստահ եմ, որ աղջիկների համար դեռ ամեն ինչ առջևում է։
Հեշտ է՞ր փոխել կվալիֆիկացիադ երգչուհուց՝ միջոցառումներ վարողի։
Ես չեմ կարող ասել, որ լավ կամ շատ լավ եմ վարու միջոցառումները, ավելի շուտ նորմալ, բայց երգելը և չմուշկներով սահլը մոտս անկասկած ավելի լավ են ստացվում։ Երգեցողության առումով ինձ մոտ առհասարակ ամեն ինչ շատ լավ է՝ դեկտեմբերինն դուրս կգա իմ դեբյուտային ալբոմը, իսկ ինչ վերաբերվում է գեղասահքին՝ ցավոք սրտի ես էլ երբեք չեմ կարողանա դառնալ օլիմպիական չեմպիոն և դա երևի թե իմ միակ չիրականացած երազանքն է։