Գյումրու դեպքերը, սոսկալի լինելով, կարողացան հասարակական շոկի մեջ պահել մի ամբողջ ազգ ու ժողովուրդ:
Այնքան, որ հետագայում Արցախի սահմանին տիրող իրավիճակը մեր համար առաջին պահին չուներ սուր առաջնահերթություն, և մեծ ջանքեր պահանջվեց կենտրոնանալու համար:
Օգոստոսյան դեպքերի ժամանակ մի քանի վարկյանում պետության ազգ դառնալն աշխարհին արդեն ցույց էր տվել, որ անպարտելի ենք, ու մեր հետ բարձր դիրքից խոսելն անմտություն է աշխարհի հզորների համար:
Վերջին հասարակական ցնցումն Արցախի ու Հայաստանի միջև սեպ խրելու և մեզ անդամահատանելու հետևանքներ ունի և այստեղ կա մեծ, քողարկված վտանգ:
Եվ այն, ինչ ակնհայտ երկու դեպքերում էլ ուղղված է ռուսների դեմ, իրականում ուղիղ հարված է մեր տեսակին, խաղաղ կյանքին և լինելիությանը:
Դեպքի շուրջ էմոցիաներով խոսելը միշտ դատապարտված է մակերեսայնության և տարանջատումների, սակայն այս դեպքում կա մեկ` հայերիս համար գերակարևոր հատված:
Արցախը երկրից և արցախցին մեզնից զատելով՝ մենք թուլանում ենք՝ թուլացնելով իրենց:
Սահմանափակում ենք մեր լինելիության նպատակները, բացառում Արցախի հետագա զարգացման մեջ մեր տուրիստների այցը և հարցականի տակ դնում մեր երեխաների՝ էդտեղ ծառայելու բարոյահոգեբանական կողմը:
Այս բաժանարարը հղի է տարիների աշխատանքով ձեռք բերված ու քայլ-քայլ դեպի մայր հող վեադարձող Արցախի` մեր նպատակի հետ մեր իսկ առնչվելուն, և սա հասկանում են առայժմ միայն մեր արտաքին «բարեկամները»:
Սա այն դեպքն է, որտեղ պետք չէ սոցիալական արդարության կողմը տեսնելով՝ անտեսել բարոյական և պատմական հետևանքները: Այն, որ դատապարտելի է ծեծն ու ջարդը, ոչ մեկը չի հերքում, և ավելին՝ ոչ մեկը չի ցանկանում, որ կրկնվի:
Բայց Արցախից մեր անջատելով` մենք հետ ենք գնում քառորդ դար ու այս ջրբաժանին մենք ենք որոշելու. ամեն ինչ նորից ե՞նք սկսում, այլ մեկնարկայինով, թե՞... Գնում ենք առաջ:
Արցախը համախմբել է մեզ բազմիցս և մեր նորագույն պատմության շեփորն է, և չունենալ այդ շեփորը կամ չգիտակցելը միայն վատ հետևանքներ կունենա մեր համար:
Եվ Վա բանկը, որ խաղարկվում է հիմա, Գյումրու դեպքերից հետո տեղին չէ` ասածը քիչ է:
Չնսեմացնելով որևէ մեկի ծառայությունները հայրենիքի հանդեպ՝ ասեմ, որ Վազգենն ու Մոնթեն չէին գնա Արցախ նման հարցով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=336520139867159&id=100005275262344¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել