Ասում են՝ անտարբերությունը մարդկային սահմռկեցուցիչ հոգեվիճակ է, որի բարձրագույն կետն այն է, երբ անգամ վախենում ես մոտենալ հայելուն՝ տեսնելու համար քո՝ ամեն ինչի վրա թքածության աստիճանը (կներեք արտահայտության համար): Ջեբրանը (20-րդ դարի փիլիսոփա) ասում էր՝ ցանկանալն ապրելու կեսն է, իսկ անտարբերությունը մահի կեսն է: Ի՞նչ ենք հիմա մենք անում. անտարբեր լինելով հանդերձ՝ ցանկանում ենք՝ արդյունքում նվազեցնելով և ապրելու, և գիտակցված մահի օգտակար գործողության գործակիցը: Եթե սպասում ենք, որ ինչ-որ մեկը պիտի գա, դասախոսություններով մեզ սովորեցնի՝ ինչպես չլինել անտարբեր, ապա նշանակում է՝ մենք որպես ազգ բարոյապես իրոք մաշվել ենք, քանզի մեր անտարբերությամբ կամ հակառակը առաջին հերթին հաշվետու ենք սեփական խղճի առաջ՝ որպես հոգևոր ու ոգեղեն մակարդակ, այլ ոչ թե գնում ենք դաս պատասխանելու, թե ինչպես չլինել անտարբեր՝ լավ գնահատական ստանալու համար: Հակառակ պարագայում մի տարածված բառ կա՝ «զուբրիտ», որից այն կողմ ստացվում է՝ մենք կշռադատելու այդքան կարողություն ու մտածելակերպ չունենք: Ասում են՝ թե հասարակության մեջ չես, ապա կամ Աստված ես, կամ գազան: Իրենց Ատվածներ կարգած մարդիկ ևս կան մեր իրականության մեջ, ցավոք: Հետևաբար նախ եկեք հաղթենք յուրաքանչյուրս մեր ներքին անտարբերությանը, հետո նոր վերևներից ուշադրություն ու վերաբերմունք պահանջենք, մարդիկ: Ձեռքերը ծալած բազկաթոռին նստելով՝ վերևից մանանա չի իջնում ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/756417514453357?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել