1. Տղամարդ, ով չի զգում ցուրտ

Հոլլանդացի Վիհ Հոֆն ընդհանրապես ցուրտ չի զգում։ Սակայն այդքանով հանդերձ՝ նրա օրգանիզմը չի նեղվում ցրտից նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում։ Օրինակ՝ մի անգամ նա ձյունածածկ սար է մինչև վերջ մագլցել՝ հագին միայն վարտիք ունենալով, իսկ մեկ ուրիշ անգամ էլ նա տևական ժամանակ պառկած է եղել սառույցին։
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ամենից հետո նրա մարմինը որևէ փոփոխությունների չի ենթարկվել, ասես նա իսպառ զուրկ լինի ցուրտը զգալուց։ Գիտնականներն այդպես էլ չեն կարողացել բացատրել, թե ինչով է սա պայմանավորված, իսկ Վիմ Հոֆը շարունակում է զարմացնել մարդկանց՝ հարմարավետ զգալով այնպիսի պայմաններում, որոնք մահացու են սովորական մարդկանց համար։
2. Չքնող տղան

3-ամյա Ռետտ Լամբն առաջին հայյացքից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից, բացի նրանից, որ նա բացարձակապես չի քնում... Նա պարզապես չգիտի քնել։ Տղան ակտիվ է օրական 24 ժամ, ու բժշկական հետազոտությունները չեն կարողացել գտնել որևիցե շեղումներ նրա օրգանիզմում։ Միայն խորացված հետազոտությունների արդյունքում կարողացան որոշակի հստակեցում մտցնել այս ֆենոմենի հարցում։ Բանն այն է, որ տղան ունի նյարդային համակարգի յուրահատուկ կառուցվածք, ինչպես նաև ուղեղի ոչ պակաս յուրահատուկ հատկանիշներ, որոնք համատեղ թույլ չեն տալիս, որպեսզի Ռետտը քնի։ Սակայն ոչ այնքան դա է զարմանալի, որքան այն, որ բացարձակապես չքնելը ոչ մի կերպ չի վնասում երեխայի առողջությանը։
3. Աղջիկ, ով ալերգիա ունի ջրից

Ավստրալացի Էշլի Մորրիսը տառապում է խիստ հազվագյուտ շեղումից. նա ալերգիա ունի ջրից։ Պատկերացրեք, որ նա տառապում է անգամ, երբ քրտնում է, էլ չխոսենք լողանալու մասին։ Հայտնի չէ, թե ինչպես է նա պահպանում իր հիգիենան, բայց դա ակնհայտորեն բարդացնումն է նրա կյանքը։ Բժշկության մեջ Էշլիի հիվանդությունը կոչվում է Aquagenic Urticaria։
4. Աղջիկ, ով միայն Tic-Tac կարող է ուտել

Ոչ, այս աղջիկը չի խելագարվել ու նույնիսկ իր կամքով չէ նման դիետայով ապրում։ Պարզապես նա ոչ մի ուրիշ բան ուտել չի կարող։ Ինչ-որ մի անբացատրելի պատճառով 17-ամյա Նատալի Կուպերի ստամոքսը միայն Тic-Tac կոնֆետներ է յուրացնում։ Ցանկացած այլ բան նրա մոտ տանջանքներ է առաջացնում ու գրեթե ակնթարթային փսխում։ Աղջիկը ստիպված է սնվել կամ կոնֆետներով, կամ էլ խողովակով նրա օրգանիզմ մատուցվող սննդարար կոնցենտրատով։
5. Անդադար զկրտացող երաժիշտը

Քրիս Սանդսն արդեն 24 տարեկան է ու նա արդեն 24 տարի անդադար զկրտում է՝ երկու վայրկյանը մեկ, անգամ եթե քնած է։ Նա շատ կուրսեր է անցել, յոգայով է զբաղվել, հիպնոսի է ենթարկվել, բայց ոչինչ չի օգնում նրան։ Ինքը՝ Քրիսը, համարում է, որ խնդիրը ստամոքսի հետ կապված ինչ-որ շեղման հետևանք է, բայց բժիշկները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչն է այս ֆենոմենի պատճառը։
6. Կին, ով ալերգիա ունի hi-tech-ից

Սա ամենևին կատակ չէ, Դեբբի Բերդն ունի վառ արտահայտված ալերգիա էլեկտրոմագնիսական դաշտերից։ Բջջային հեռախոսներն ու միկրոալիքային վառարանները Դեբբիի մոտ ալերգիա են առաջացնում ու ցավագին զգացողություններ։ Նրա տանը չկա ոչ մի սարք, որն էլեկտրոմագնիսական ճառագայթմամբ է աշխատում, այլապես նրա համար տունը կվերածվի կտտանքների խցի։ Բնականաբար, նա չի ապրում քաղաքի բնագծում։ Նրա համար իդեալական տեղանքն այն է, որտեղ չկա էլեկտրականություն։
7. Աղջիկ, ով ուշաթափվում է ծիծաղելիս

Նա ուշաթափվում է ամեն անգամ, երբ ծիծաղում է, երբ զայրանում է, երբ վախենում է ու երբ զարմանում է։ Բացի այս ամենից, Քեյ Անդերվուդը տառապում է նարկոլեփսիայից, ու նա կարող է անսպասելիորեն քնել օրվա ցանկացած ժամի։
8. Կին, ով ոչինչ չի մոռանում

Իհարկե, կան մարդիկ, ովքեր ֆենոմենալ հիշողություն ունեն, բայց 40-ամյա այս կնոջ ունակություններն իրոք տպավորիչ են։ Եթե, օրինակ, հարցնեք նրան, թե ինչ է նա արել 1978 թվականի ապրիլին, նա ձեզ կներկայացնի ամեն ինչ՝ ամենայն մանրամասնությամբ, ասես դա 5 րոպե առաջ էր։ Նա հիշում է՝ ինչ է կարդացել, ինչ է խոսել, ինչ է կատարվել։ Նա հիշում է ամեն ինչ։



