- Դու…թույլ ես տալիս կարոտել...Դու… ստիպում ես սպասել ու հավատալ,որ դու կաս, որ դու կգաս...Դու…սեր ես դարձել ինձ համար,հույս ես դարձել ու լույս,որ վառվում է մութ ճանապարհիս,որ մի ողջ աշխարհ է ինձ համար…Դու…թույլ տվեցիր սիրել քո էությունը ու ստիպեցիր,որ տանջվեմ քո կարոտից…
- Ասում են` ժպիտը երկարացնում է ժպտացողի կյանքը, իսկ քո՞ ժպիտը…քոնը երկարացնում է իմ կյանքը, անժպիտ կյանքս, Ժպտա’, եթե ուզում ես ապրեմ, Ասում են` հաղթանակի գրավականը ժպիտն է, իսկ քո՞նը … քո հաղթանակը իմ հաղթանակն է, ուրեմն ժպտա’, որ հաղթեմ.
- Գիտե՞ս քո կողքին, թե քեզնից հեռու, թե գետակ դարձած, թե փոքրիկ առու`իմ սիրտը վարար, աշխարհում արար, ուր էլ որ լինի, քեզ է հիշելու: Հիշում եմ ես քեզ, հուշերիս նման, ուր միշտ կլինես սիրուն, աննման, ու եթե ամբողջ աշխարհն էլ սառի, սրտիս կրակը երբեք չի մարի:
- Սերը մեկնե այն զգացմունքներից, որը անհնար է թաքցնել: Մի բառ, մի անզգույշ հայացք, և նւյնիսկ լռւթյունը բավական է այն մատնելու համար:
- Իրականում բոլոր մարդիկ ձեզ ցավ են պատճառում:Դուք պարզապես պետք է գտնեք նրան,ով արժանի է Ձե՝ր տառապանքներին:
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/10/29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել