Սառնասրտորեն նայելով աչքերիդ փորձում եմ քեզ համոզել որ չկաս դու ինձ համար.... Չկա և մեր անցիալը , չկա մեր ապրածը , մեր հուշերը ու հույսերը ...
Սառնասրտորեն նայելով աչքերիդ ես քեզ ամեն անգամ ապացուցում եմ որ չկա իմ սպասումը , չկա իմ հոգին , որը այնքան մանուկ էր , ու ամեն անգամ էր քեզ փորձում ներել , ու ներում էր ... Այո սառն էր իմ սիրտը , ու կորել էր սերը , որն անկեղծ ու ջինջ էր ... Սիրելուց հետո ատելը այնքան հեշտ էր , կամ էլ ոչ ցավոտ ... Սիրելուց հետո , անցնելով մի փուլ , հեշտ էր ապրելը , հեշտ էր ամենը ... Սառնասրտորեն ոնց էի նայում քեզ , աչքերս հաստատ սիրտ չէին տալիս քեզ ... Նրանք խոսում էին , նրանք պատմում էին որ քեզ այլևս ոչ թե սիրում են , այլ առհամարում ....
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/10/blog-post_7675.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել