Կա Հայրենիք, կա թշնամի, կա սահման, կա զինվոր։
Կա ազգի անվտանգության հարց, Զինվորի ապահովության, Հայրենիքի փրկության հարց։
Ես ապրում եմ մի տանը, որի պատուհանի տակ թշնամին դարան է մտած, և ես ունեմ իմ տունը պաշտպանելու խնդիր։
Մնացած ամեն ինչն այս պահին դավաճանություն է։
Մնացած բողոքները երեխայական խաղեր են` ամեն օր կյանքի ու մահու կռիվ տվող սահմանի զինվորի համար և ինձ համար։
Ով ինձ հետ է այս հարցում, բարով մնանք, որպես ընկերներ, ով մի փոր հացի կռիվ է տալիս, թող մեծ շուքով ինքնաբացարկվի իմ ընկերներից։
Իսկ համացանցում բարձրացած վայրահաչոցների մասին` կապված երեկվա միջադեպի հետ, կանեմ հետևյալ պարզաբանումները` հատկապես տխմարների համար, ում մոտ պատերազմն ասոցացվում է միայն ճրագից ու ջերմությունից զրկված տարիների հետ։
Հիմնադիր խորհրդարան կոչվող ծրագրի կազմակերպիչներն արդեն երկու տարի է՝ հանգիստ գալիս են, Արցախում իրենց համար ասուլիսներ ու հավաքներ կազմակերպում և երբեք ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել։
Սակայն թշնամու ակտիվության, սահմանի վրա լարվածության ներկա պահին, աննպատակ համարելով նրանց հեղափոխական կոչերով երթերը դեպի Արցախ, Արցախի ղեկավարությունը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ այդ ծրագրից` հատկապես, որ փաստացի ոչ մի կերպ հնարավոր չի Հայաստանի ներքաղաքական կյանքին կապել արցախցուն։
Նրանց ծրագրի հանդեպ իրենց մերժող տեսակետն են հայտարարությունների միջոցով հայտնել նաև Արցախի երիտասարդները, ազատամարտի վետերանները:
Հատկապես, վերջինների կարծիքը, թվում է, պետք է, որ հաշվի առներ հիմնադիր խորհրդարանի պատասխանատու Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես մարտական ընկերների տեսակետ։
Սակայն, կատարվում է հակառակը.
Ոչ միայն անտեսում ու արհամարհում են Արցախի ճնշող մեծամասնության կարծիքը, այլև պաշտոնական հայտարարություններով վարկաբեկում երիտասարդներին, հանրությանը, սակայն չհնչեց ոչ մի քննադատող խոսք։
Խոսելով սահմանադրությամբ նախատեսված իրավունքների մասին` ազատ տեղաշարժի, ազատ խոսքի և այլն, 100-ամյակն առանց ռեժիմի հեղափոխականներն անտեսում են ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխիք, Արցախի նախագահի հորդորը` հեռու մնալ ավելորդ արկածախնդրությունից և Արցախը ներքաղաքական խաղերի մեջ ներքաշելու վտանգավոր փորձից...
Նորից չհնչեց ոչ մի քննադատող խոսք անտիռեժիմականների հասցեին։
Տպավորությունն այն է, որ 100-ամյակն առանց ռեժիմի շարժումը ստեղծվել է սադրանքների ու Հայաստան-Արցախ անջրպետը խորացնելու համար, ինչը սկիզբ է դրվել դեռևս Հայաստանի առաջին նախագահի օրոք և ինչը, հարկավ, լինելու է ազգիս կործանման պատճառը։
Այն, որ Ղարաբաղցին կողահաստ է և չի սիրում, չի ընդունում, երբ իրեն թելադրում են, այն, որ արցախցին շիտակ է և չի սիրում, երբ դիմացինը ծուռումուռ է անում իր ճամփան, դա պիտի որ լավ իմանա պատերազմի յուրաքանչյուր մասնակից։
Այն, որ արցախցին սրտաբաց է, դրանում համոզվել է ցանկացած մեկը, ով մի անգամ եղել է այս սուրբ հողում։
Այն, որ այս սուրբ հողում հիմա նույնիսկ չարքաշ կյանքով ապրող արցախցին հասկանում է, որ խնդիրների խնդիրը խաղաղությունն է ու սահմանի ամրությունը, դրանում թող չկասկածի ոչ մեկը։
Մեկ փոր հացի համար կռիվը կբերի նրան, որ ավելի շուտ թշնամիդ կխազի կոկորդդ, քան դու կվայելես այդ հացի պատառը։
Խելքի եկեք, ՀԱՅԵՐ... Սա ճակատագրական պահ է ազգիս համար և նույնիսկ փոքրիկ սայթաքումը կտանի դեպի անդունդ ինձ, քեզ, իմ ու քո բալիկներին։
Միասին ենք այս գաղափարի շուրջ, մնացածը լքեք ինձ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/987064341322973?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել