Ցեղասպանությունը «կարմիր կով» մի դարձրեք, ուշ է ու անիմաստ:
Հայոց Ցեղասպանության թեման մարած ու մսխված է, 100-ամյակ չէ, ուզում է 200-ամյակը լինի, այդ թեման հայ ազգը վաղուց կերել-մարսել է:
Ցեղասպանության 100-ամյակը Հայաստանի համար որևէ նշանակություն չունի, Հոլանդը ծաղկեպսակ կդնի, թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվելու, դա զուտ շոու է, PR էպիզոդ բոլոր ծաղկեպսակ բերողների համար:
Թուրքական սահմանը չի բացվի:
Ֆինանսական հատուցում չի լինի:
Ոչ էլ Վանն ու Մուշը կվերադարձնեն, չնայած ու՞մ վերադարձնեն...
Հայ-ռուսական սահման չի լինի:
Ղարաբաղը չի ճանաչվի:
Իսկ ոմանք 100 ամյակից հրաշքներ են սպասում:
Հանգիստ թողեք մեռելներին, կարևորը ողջերն են, որ անհույս ու անհավատ փախչում են սեփական երկրից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել