Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ ուժեր հասարակական մանիպուլյացիաների նոր ինստրումենտ են մշակել, որը հիմա կիրառում են տարբեր երկրներում՝ նպատակ ունենալով ապակայունացնել հասարակությունները՝ դրանք բևեռացնելով ու առճակատման հանելով։
Դա լավագույնս դրսևորվեց Ֆրանսիայում՝ Շառլի Հեբդոյի սպանդից հետո, երբ հասարակության մի մասն անցավ «Ես Շառլին եմ» կարգախոսների տակ, իսկ մյուս մասն անցավ «Ես Շառլին չեմ»-ի դրոշների տակ։ Սա շատ վտանգավոր պրոցես է, որովհետ չափավոր հայացքների տեր մարդիկ ստիպված են ընտրել երկու ռադիկալ ճամբարների միջև, որոնք անխուսափելիորեն բերում են սոցիալական պայթյունների։
Հիմա Հայաստանում նույնանման պրոցեսներ եմ նկատում՝ կապված Նախախորհրդարանի երեկվա ծեծուջարդի դրվագի հետ։ Մենք բաժանվել ենք երկու ճամբարների, որոնցից մեկը համարում է սա «ռեժիմի բեսպրեդել» ու պայմանականորեն հանդես է գալիս «Մենք նախախորհրդարան ենք» կարգախոսների ներքո, իսկ մյուս մասը համարում է, որ Նախախորհրդարանը սադրիչների մի խումբ է, ու կատարվածի մեղավորը հենց իրենք են, և այս երկու ճամբարները պատրաստ են թուրութվանքով իրար դեմ լինել։
Հարգելիներս, սկզբունքորեն դատապարտելի է բռնությունն ու անիրավությունը, բայց եկեք հասկանանք մի պարզ իրողություն։ Եթե ինչ-որ անհատի կամ միավորի հանդեպ կիրառվել է բռնություն, այն էլ անիրավ բռնություն, դա դեռ չի նշանակում, որ բոլոր ազիվ մարդիկ պետք է իրենց ասոցացնեն ծեծված կողմի հետ ու ասեն «Մենք Նախախորհրդան ենք/Շառլի Հեբդո ենք/և այլն»։ Կարելի է սկզբունքորեն քննադատել ու դեմ լինել անիրավություններին ու բռնություններին, բայց զերծ մնալ այս կամ այն ռադիկալ ճամբարի հետ ասսոցացվելուց։
Մի պարզ օրինակ բերեմ։ Եթե հիմա վաղը հարձակում լինի Կոմայգու տրանսվիստիտ այլասերվածների վրա ու նրանց ծեծեն/սպանեն, ես առաջինը կլինեմ, ով կքննադատի բռնության ու ապօրինության փաստը, բայց ես երբեք ու ոչ մի պարագայում չեմ անդամագրվի «Մենք բոլորս Կոմայգու տրանսվիստիտ ենք» կարգախոսի ներքո գործող ճամբարին, ինչ է թե նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, որովհետև բռնությունից զատ, սխալ եմ համարում նաև բռնության սուբյեկտի աշխարհայացքն ու արժեհամակարգը։
Հենց այս պատճառով էլ, դատապարտելով Նախախորհրդարանի անդամներին ծեծողներին, ես, այնուամենայնիվ, ասում եմ՝ «Ես Նախախորհրդարան չեմ» ու հավելում, որ Նախախորհրդարանի արածը ոչ մի առումով ավելի լավ բան չէր, քան իրենց ծեծողների արածը։