Նրանք մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում, բացում են դռները, պարզում են ձեռքը, գնում են շոկոլադ և զգեստներ:
Նրանք դիմավորում են մեզ օդանավակայաններում: Նրանք կգնան պատերազմ, որ մեզ պաշտպանեն: Նրանք համարձակ են:
Ես հարգում եմ տղամարդկանց:
Նրանք ասում են.«հարց չկա», «խնդիր չկա», և խնդիրն, իրոք, անհետանում է...
Նրանք գալիս են մեր ետևից, նրանք մեզ տուն են տանում և ծածկում տաք վերմակով:
Նրանք սիրում են տեսնել մեզ առանց դիմահարդարման, նրանք վերցնում են մեզ ձեռքերի վրա, երբ ջրափոս կա, և նրանց միշտ թվում է, որ մենք փոքր ենք և մեզ պետք է գրկել: Եվ նրանք ճիշտ են:
Նրանք հայրեր են դառնում, նրանք տալիս են իրենց ազգանունները մեր երեխաներին: Նրանք պաշտպանում են մեզ: Նրանք բուրում են թանկարժեք օծանելիքով:
Ես հարգում եմ տղամարդկանց:
Շատ հաճախ նրանց խոսքերը համընկնում են արարքների հետ: Նրանք վստահելի են և խոսքերը քամուն չեն տալիս: Նրանք ամեն ինչ մեզնից լավ գիտեն: Նրանց միշտ հետաքրքիր է, թե մենք որտեղ ենք: Նրանք համառորեն ուզում են վճարել մեր փոխարեն սրճարանում, թեկուզ իրենք էլ չգիտեն, թե ինչի: Նրանք տանում են մեր կամակորությունները և ընկերներին ասում. «նա դժվար բնավորություն ունի, բայց այնքան գեղեցիկ է...»:
Նրանք մեզ ամեն ինչ ներում են, չնայած, որ մենք չենք ներում նրանց գրեթե ոչինչ:
Նրսնք ուժեղ են:
Ես հարգում եմ տղամարդկանց: Բայց միայն տղամարդկանց, այլ ոչ արական սեռի ներկայացուցիչներին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/583046881830194?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել