Չեմ կարող չասել. բացարձակ ոչ մի արդարացում, բացատրություն կամ նման մի բան չի կարող լինել միլիցու ֆորմա հագած (և չհագած) խուժանի բարբարոս անասուն էրեկվա գործողություններին։ Ոչ մեկ ոչ մի բանով թող իմ պատի գրառումների տակ չփորձի արդարացնել «իշխանությունների» պահվածքը, եթե մոտիկ մարդ լինի՝ կնեղանամ, եթե ուղղակի ծանոթ՝ ban առանց երկար մտածելու
Իսկ, այնուամենայնիվ, ինչ վերաբերում է Նախախորհրդարանի երթին, մի տեղ մեկնաբանություն եմ գրել, փեյսթեմ.
«Ինչու՞ անպայման բախում (խոսքը տեղի բնակչության և ժիրոյենց միջի հնարավոր բախման մասին ա) ասենք, մի կռուգ ֆռային, հետ գային, ի՞նչ հեղափոխություն պիտի լիներ կամ ինչու՞ անպայման բախում։ Եթե էդքան վատ միտք էր ավտոներով գնալը (իսկ ես չեմ կարող դատել, իրանց համար լավ միտք ա, ինձ համար՝ վատ, բայց հաստատ անօրինական և անթույլատրելի չէ) կարելի էր.
ա) իրանց արհամարել, ընդհանրապես չբարևել, չմոտենալ
բ) մոտենալ, վրեքները գոռգռալ, խնդրել, որ գնան հետ
գ) ամենանորմալ տարբերակը. հրապարակի մեջտեղը սեղան գցել, ասել՝ բարով եք էկել, նստեք, ժնգյալով հաց կերեք, ձեր ցավները տանենք, բայց էկեք էս քաղաքական բաները թարգեք, ստեղ հիմա դրա հավեսը չունենք, հետո բարի ժպիտներով ճանապարհել հետ։
Ի՞նչ կլիներ, մի հատ ինձ ասա՝ հասկանամ»։