10222924341in.am-ը գրում է․

Մինսկում ավարտվել է կոնտակտային խմբի հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Բանակցություններին մասնակցել են Կիևի ներկայացուցիչ, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Թալյավինին, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինը և Վլադիսլավ Դեյնեգոն:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հույս են հայտնել, որ այս բանակցությունների արդյունքը կլինի կրակի դադարեցումը և ծանր տեխնիկայի դուրսբերումը հակամարտության գոտուց:

Այնուհանդերձ՝ հանդիպման արդյունքներով կողմերը չեն ստորագրել որևէ փաստաթուղթ՝ հայտարարել է Վլադիսլավ Դեյնեգոն՝ հավելելով, որ փաստաթղթի քննարկումը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել