Դժվար թե այսօր աշխարհում կարողանամ գտնել ևս մի երկիր, որտեղ մարդիկ տառապում են ներքին հոգեկան փտախտով: Հազար անգամ կներեք, մարդիկ, այս խոսքերիս համար, բայց փաստերն են դա վկայում: Գնալով համոզվում եմ, որ մեր ողբերգություններում մեղքի մեծագույն բաժինը մերն է: Ինչ թուրք, ինչ ադրբեջանցի, ինչ ռուս: Համար մեկ թշնամին հենց մեր ներսում ապրող մտավոր գանգրենան է, որ որոշներիս սարքել է տականք, որոշներիս՝ տակափոր, որոշներիս՝ պարզապես անտարբեր: Համոզվում եմ վերջնականապես, որ հայը հային պարզապես սիրել ու հարգել չգիտի, բայց քծնանք, կեղծ ժպիտ ու կարեկցանք ինչքան ուզես: Համոզվում եմ, որ մեր համար մեկ թշնամին մենք ենք, որ մենք պարզապես անինքնասեր ենք, քանզի աչք ենք փակում մեր սեփական արատների վրա և փորձում ենք դրանք ծածկել արտաքին թշնամուն ուղղված կոչերով, վիրտուալ դուխոտ քոմենթներով ու ոչ ավելին, ցավոք: Մեր մտավոր գանգրենան առավել քան ցայտուն է այսօր: Ինչ որ Պերմյակովի ձեռքով սպանվեց մի ամբողջ ընտանիք, չնայած հարց է, դա ինքն էր արել թե ոչ, ցույցեր արեցինք, պահանջներ ներկայացրեցինք գոնե: Ինչու? Որովհետև օտարազգի էր, ռուս էր, մեր համար կարծես թե հերթական հարմար պատճառ՝ ռուսներից մեր դժգոհությունն արտահայտելու համար: Գոռացինք, գոռալու էներգիան դատարկեցինք, հանգստացանք ու վերջ: Իսկ մի քանի օր առաջ, երբ սեփական հողում, իր հայրենակից զինակիցների ձեռքով երիտասարդ զինվոր սպանվեց, սպանված կախվեց պտտաձողից, ինչ է, ողբերգություն չէր? Բա ուր է ձեր արձագանքը մարդիկ? Ուր են այն մտքեր արտահայտողները, ովքեր ասում էին թե տականքը ազգություն չի ճանաչում? Սրանից ավելի մեծ տականքություն կա? Բա ինչու եք լռում? Հիմա համոզվեցիք, որ մտավոր գանգրենայի մեջ ենք? Ումից ինչ ենք պահանջում, երբ դեռ ինքներս ինքնամաքրվելու, հոգեպես առողջանալու ու տարրական կուլտուրայի կարիք ունենք: Ամենահեշտը սեփական արատներն ուրիշների մեղքերով կոծկելն է, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ստորություն ու սրբապղծություն, պատճառը ծովից-ծով Հայաստանից մի թիզ մնալու: Ինչ ասեմ, մենք մեր ձեռքով խորացնում ենք այն անդունդը, որտեղ հայտնվել ենք, բայց մի օր, պարանը, որից դեռ կախված ենք այդ անդունդի մեջ, կարող է և չդիմանալ: Հիշեք, որ փորձանքը տեղ ու ժամ, առավել ևս արկածախնդրություն չի հարցնում, ավելին, գալիս է նաև, երբ հանգիստ նստած ես տանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/755350421226733?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել