Գուցե, Պերմյակովը հիվանդ է, կամ մանյակին հատուկ հակումներ ունի. նախկին զինվորArmlur.am-ը գրում է.

Հայաստանում ծառայությունը լիովին տարբերվում է Ռուսաստանում ծառայությունից, քանի որ զինվորներին միշտ ասում են, որ դա ուրիշ երկրի տարածք է, և չպետք է վարկաբեկել ռուսական բանակի անունը: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր ծառայությանը, այս մասին նշեց Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Իվան Զելինսկին, ով այնտեղ ծառայել է 2009-2010 թվականներին: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ իր ծառայությանը, Գյումրիի բնակիչներին և Ավետիսյանների ընտանիքի սպանությանը:

- Գյումրիում ծառայությունն ինչպե՞ս է անցել:

– Ի տարբերություն Ռուսաստանի` Հայաստանում մեզ հաճախ էին թողնում քաղաք գնալ, նույնիսկ առանց սպաների ուղեկցության էինք զբոսնում: Տեղացիները մեզ բարյացակամորեն էին մոտենում. ես նույնիսկ կասեի` ավելի լավ, քան Ռուսաստանում: Մենք Ռուսաստանի համար սովորական զինվորներ էինք, իսկ ձեր երկրում մեզ հարգում էին: Հատկապես շատ է տպավորվել Հայաստանի բնությունը: Մինչ այժմ էլ ցանկանում եմ կրկին վերադառնալ Հայաստան և այդ գեղեցիկ վայրերին նայել ազատ քաղաքացու, ոչ թե զինվորականի աչքերով:

- Իսկ Գյումրիի բնակիչների հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին, հաճա՞խ էիք շփվում:

– Միշտ ընդունված է կարծել, որ ռուսներին չեն սիրում, և ցավոք սրտի, դա ճշմարտություն է: Մեզ մոտ շատերը հայերին համարում են սովորական կովկասյան ազգ, որոնք ռուսների հանդեպ կրկին վատ են տրամադրված: Հայաստանում ծառայությունն ինձ համար շատ բան փոխեց: Մի անգամ մեզ ուղարկել էին, որ օգնեինք մի պապիկի ցախ տեղափոխել: Աշխատանքից հետո նա մեզ կերակրեց, հարցուփորձ արեց, և հետաքրքիր օր ունեցանք: Հաճախ փողոցում մեզ բարևում էին լրիվ անծանոթ մարդիկ: Իմ ընկերներից շատերը հայ ընկերներ էին ձեռք բերել, հաճախ հյուր էին գնում:

- Անդրադառնանք Ավետիսյանների ընտանիքի սպանությանը: Ըստ Ձեզ` ո՞րն էր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան արարքի պատճառը:

– Թե ինչով է առաջնորդվել այդ մարդը, և ինչու է դա արել, ոչ ոք չի կարող ասել: Գուցե, Պերմյակովը հիվանդ է, իսկ միգուցե մանյակին հատուկ հակումներ ունի: Բանակում միշտ բժշկական հետազոտություն են անցնում, և անհասկանալի է, թե ինչպես է նա անցել այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել