Մի քանի միֆ հանքարդյունաբերության մասին168.am-ը գրում է․

Հանքարդյունաբերության մասին շատ է խոսվում։ Խոսվում է հիմնականում բացասական համատեքստում։ Ընդ որում` ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, այլ նաև տնտեսական արդյունավետության։ Այո, բացի այն, որ Հայաստանի բնապահպանական կազմակերպություններն անխտիր բոլոր հանքարդյունաբերական ընկերություններին մեղադրում են շրջակա միջավայրն աղտոտելու ու սերունդներին անդառնալի վնաս հասցնելու մեջ, նրանք նաև քննադատում են ՀՀ տնտեսության կառուցվածքը: Հիմնական ասելիքը հետևյալն է։

Հայաստանի ընդերքը թալանվում է, թալանվում է մեծ ծավալով (այսինքն` շատ հանքանյութ է արտադրվում ու արտահանվում), թալանվում է օտարների կողմից, Հայաստանի տնտեսությունը (հատկապես` արտահանման մասով) կախված է հանքարդյունաբերությունից։

Ու քանի որ հանքարդյունաբերությունն իր հերթին` խոցելի է, և հատկապես մետաղների գները զգայուն են ցնցումների նկատմամբ, ճգնաժամերի ժամանակ մեր արտահանումը տուժում է։ Ու պետք է փակել հանքերը` փոխարենը զբաղվելով, ասենք, գյուղատնտեսությամբ։ Ընդհանուր առմամբ, կարծես ամեն ինչ ճիշտ է ու տրամաբանական։ Հատկապես գների մասով` Վիճակագրությունն էլ է այդ մասին անուղղակիորեն վկայում։

Օրինակ, 2014 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1.1 միլիարդ դոլար, որից 510 միլիոնը բաժին է ընկնում պղնձի, երկաթի, մոլիբդենի և այլ հանքանյութերի արտահանմանը։ Այդ գումարից 177.8 միլիոնը պղնձի հանքաքարն է, 53 միլիոնը` չզտված պղինձը։ Ու քանի որ մետաղների գները 2014-ին զգալիորեն նվազել են, չնայած նախորդ տարվա ընթացքում պղնձի արտահանման բնեղեն ծավալներն ավելացել են 11750 տոննայով, սակայն արտահանման մաքսային արժեքը նվազել է 32.3 միլիոն դոլարով կամ 15.4%-ով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել