«Կուզեմ, որ ընտանիքս ամուր լինի, առողջ». Վահագն Գալստյանը տոնում 37-ամյակըLife.panorama.am-ը գրում է․

Այսօր դերասան Վահագն Գալստյանը դառնում է 37 տարեկան: Life.panorama.am-ը՝ շնորհավորելով դերասանին, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատրաստվում անցկացնել ծննդյան օրը, որտեղ և ինչպիսի՞ շրջապատում: «Ծննդյանս տոնը միանշանակ սկսում եմ նշել կեսգիշերից՝ ջերմ ու հաճելի մթնոլորտում: Այնուհետև օրն է թելադրում: Այս տարի աշխատանքի մեջ չեմ, ազատ եմ, կանցկացնեմ տանը՝ ընտանիքիս հետ, երեկոյան մեզ կմիանան նաև ընկերներս: Հնարավոր է, նրանց հետ դրսում՝ որևէ գեղեցիկ վայրում շարունակենք: Դեռ չգիտեմ»,-նշեց հոբելյարը:

Ծնունդները պարտադիր կենացաշատ են անցնում: Մեր զրուցակիցը նշեց, որ հաճելի է լսել բարի ցանկություններ, շնորհավորանքներ: Դրանք առավել են մեծացնում պատասխանատվությունը. «Աշխատում եմ այդ օրը հնչած կենացներն ու ցանկությունները իրականություն դարձնել տարվա ընթացքում: Երբ հավաքվում ենք դերասաններով, ավանդական ծննդյան արարողությունից մի փոքր շեղվում ենք, կենացներն էլ տարբերվում են իրենց մատուցմամբ ու բովանդակությամբ»:

Հրավերներ անել չի սիրում, եթե, իհարկե, հատուկ որևէ վայրում չի տոնելու: Մտերիմները զանգում են, շնորհավորում և զգուշացնում, որ երեկոյան ոչինչ չպլանավորի, քանի որ միասին են անցկացնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել