Araratnews.am-ը գրում է․
Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը գերհագեցած օրակարգ ունի, այդ պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կհանդիպի, երբ «ժամանակը գա»: Այս մասին Mega հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հունաստանի պետնախարար Նիկոս Պապասը:
Պատասխանելով Ցիպրաս-Մերկել հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Պապասը նշել է, որ «դա տեղի կունենա, երբ ժամանակը գա»: «Ցիպրասը շատ խիտ օրակարգ ունի, այս շրջանում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ», – նշել է պետնախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել