Life.panorama.am-ը գրում է․

Մատչելի պայմաններով նոր բնակարաններ՝ երիտասարդ մասնագետների համար

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության, ընթացիկ տարվա ծրագրի ու առաջիկա անելիքների մասինLife.panorama.am-ը զրուցել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ:

-Պարոն Քարամյան, ընթացիկ տարում ո՞ր ծրագրով է տրվելու երիտասարդությանն ուղղված միջոցառումների մեկնարկը:

-Այս տարվա կարևոր ծրագրերից կառանձնացնեի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը: Ինչպես գիտեք, նախորդ տարի այն իրականացվեց որպես պիլոտային, որի շրջանակներում Սիսիան քաղաքը ճանաչվեց տարվա երիտասարդական մայրաքաղաք: 2015  թվականի համար նույն տիտղոսը նվաճել է Ստեփանավան քաղաքը: Կառավարության կողմից հաստատված Տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի որոշ դրույթներ մեր կատարման տիրույթում են, և ահա այդ ծրագիրը կոչված է Երևանից դուրս որոշակիորեն աշխուժացնել տեղի երիտասարդների կյանքը:

-Ծրագիրն ի՞նչ արդյունքներ ունեցավ 2014 թվականին, և ընթացիկ տարում այդ ծրագրի շրջանակներում ի՞նչ աշխատանքներ են տարվելու:

-Սիսիան քաղաքում 2014 թվականին ամենատարբեր բնույթի ու ծավալի միջոցառումներ անցկացվեցին, որոնք վերաբերել են երիտասարդական քաղաքականությանը: Միջոցառումների կազմակերպման միջոցով դեպի Սիսիան քաղաքի ենթակառուցվածքներ ուղղորդվել է շուրջ 62 մլն դրամ: Սա քաղաքային ենթակառուցվածքի համար բավականին մեծ գումար է, այն տնտեսական նշանակություն ունի, որոշակի աշխուժություն է ապահովում: Դրանից զատ կա մի կարևոր հանգամանք, տարվա ընթացքում տեղի երիտասարդությունը մասնակցել է ամենատարբեր միջոցառումների: Երբ մենք դեկտեմբերին Սիսիանում էինք, որտեղ փակման արարողությունն էր ու խորհրդանշական բանալիների հանձնումն էր Ստեփանավան քաղաքին, սիսիանցի երիտասարդներն արտասվելով էին բաժանվում այդ տիտղոսից, խորհրդանշական  բանալուց: Այդ ժամանակ հասկացա, որ այդ ծրագիրը կյանք ունենալու իրավունք ունի: Սիսիանում իրականացրած ծրագիրն, իհարկե, անմասն չի եղել որոշ թերություններից և, բնականաբար, արդեն Ստեփանավանում իրականացնելու ժամանակ որոշակի հղկված մոտեցումներով կառաջնորդվենք:

-Օրինակ, ի՞նչ նոր մոտեցումների մասին է խոսքը:

-Մենք կուլտուր-մասսայական միջոցառումների չափաբաժինը մի փոքր կնվազեցնենք և կավելացնեք երիտասարդական առանձին խմբերի զարգացման ուղղությամբ ծրագրերի թիվը: Խոսքն այնպիսի հմտությունների ուսուցման մասին է, որը կօգնի երիտասարդներն ավելի արագ գտնել իրենց տեղը միջավայրում, առաջին հերթին աշխատանքի շուկայում: Հիմա այդ ծրագրերը քննարկման փուլում են, նախատեսում ենք մեկնարկել փետրվարի 20-ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել