Մերոնք էսօր փայլուն գործողություն իրականացրին: Բոլոր ստորաբաժանումները համահունչ աշխատեցին: Ամեն մեկն իր գործն արեց, և հակառակորդը բազմաթիվ զոհերով խուճապի մեջ է: Իրենք սկսեցին ականանետերով կրակել մեր դիրքերին, մերոնք միանգամից պատասխանեցին, այսինքն՝ նախապատրաստվել պետք չէր գործողություն իրականացնելու համար: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ են գրելու ադրբեջանցիք:
Հ. Գ. ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում, դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն