Tert.am-ը գրում է․
Տնտեսագիտության դոկտոր Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն փաստին, որ բանկերը սահմանափակել են դրամական վարկավորումները կամ բարձրացել վարկավորման տոկոսադրույքը, նկատեց, որ բանկերը սպասումներ ունեն, որ դոլարը թանկանալու է: «Եվրոն իհարկե, պետք է իջնի, քանի որ այս արժույթի նկատմամբ վստահությունն իջել է նաև պայմանավորված Հունաստանի տնտեսական ճգնաժամի գործոնով, Ֆրանսիայում՝ ահաբեկչության, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հայտարարված 1 տրիլիոն եվրո տպելու և ամսական մոտ 60 միլիոն եվրո շրջանառոuթյան մեջ գցելու հանգամանքով: Այս երևույթները կոնկրետ պայմանավորել են եվրոյի կուրսը, որ հիմա իջնում է և, ամենայն հավանականությամբ, միջև տարվա կես դոլարն ու եվրոն կհավասարվեն»,- կանխատեսեց տնտեսագետը:
-Պարո՛ն Խաչատրյան, Yerkir.am կայքը հարցում էր արել Հայաստանի 10 առևտրային բանկերից , թե որ բանկերն են այս պահին դրամով և առանց գրավի սպառողական վարկեր տրամադրում և հարցման արդյունքում ստացվել էր հետևյալ պատկերը, որ վարկեր կամ տրամադրվում են դոլարով, կամ եթե դրամական են, ապա տրամադրվում են միայն տան, մեքենայի և ոսկու գրավադրմամբ՝ շատ բարձր տոկոսով: Կան բանկեր, որոնք կամ սահմանափակել են, կամ առհասարակ, դադարեցրել են վարկավորումը: Սա, ըստ Ձեզ, խոսում է շուկայի բացասական սպասումների մասի՞ն:
-Ռուսական ռուբլին արդեն հասավ նրան, որ 1 դոլարը հավասար է 70 ռուսական ռուբլու, իսկ եվրոն էլ՝ 80-ի: Նկատենք, որ սա այն դեպքում, երբ ՌԴ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2 տոկոսով պակասեցրել էր: Երկրորդ. ինչո՞ւ չեն տալիս վարկ: Որովհետև դրամով մարդիկ վարկ են վերցնում, հետո էդ փողը վերածում են դոլարի: Այսինքն՝ առնում են դոլար՝ սպասելով, որ դա կարժևորվի։ Եվ երկրորդ՝ ձեռնտու չէ, որովհետև բանկերի կանխատեսմամբ դրամը, գուցե, արժեզրկվելու է, դրա համար դրամով վարկ տալը նրանց համար դարձել է ոչ ձեռնտու: Դրա համար էլ դրամական վարկերի տոկոսադրույքն այդքան բարձրացվել է: Ինչ վերաբերում է դոլարով վարկերին, ապա եթե սպասումները նրան են տանում, որ դոլարը պետք է արժևորվի, բանկերի համար դա ձեռնտու է: Բայց այդ վարկն էլ ձեռնտու չէ վարկ վերցնողին, որովհետև հետագայում, կոպիտ ասած, ավելի թանկ դոլարով է այն մարելու: Սա նշանակում է նաև լիկվիդայնության խնդիր: Այսինքն՝ ժամանակին վարկերը տվել են դոլարով, հիմա վերադարձնելիությունը ևս դոլարով է, չեն էլ ուզում դա վերածեն դրամականի։ Եվ սա նաև այն դեպքում, երբ բանկերը դրամի պակաս ունեն, և մեր Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը արդեն իսկ նշանակում է վարկերի թանկացում: Այս բոլոր երևույթները հանրագումարվելով՝ ստեղծում են նմանատիպ պատկեր:
-Ես տնտեսագիտությունից մեկ սկզբունք գիտեմ, որ եթե բանկերում դրամի դեֆիցիտ կա, ապա դրամը ավտոմատ արժևորվում է …
-Եթե դեֆիցիտ կա , նշանակում է այդ արժույթով վարկ չեն տալիս, նաև չունեն, որ տան և տալուց էլ տալիս են թանկով: Եվ Ձեր ասածը արտահայտվում է տոկոսի թանկ լինելով: Բայց կարծում եմ, որ մի շարք բանկեր էլ վարկավորման պրոցեսը դադարեցրել են՝ սպասողական վիճակի մեջ գտնվելով: Իհարկե, մանրամասն չեմ ուսումնասիրել, թե ով է վարկ տալիս, ով՝ չէ, բայց անգամ գովազդները նայելիս , երևում է ,թե տոկոսները ինչից ինչի են հասցրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



