Սիրելի´ երիտասարդներ, այսօր Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է։
Ցանկանում եմ սիրառատ կյանք։ Թող սիրո մթնոլորտը շրջապատի ձեզ և´ անձնական կյանքում, և´ աշխատանքում, և´ մարդկային բոլոր տեսակ հարաբերություններում։ Սերն ամեն ինչի սկիզբն է, սերն արարող է, ոգեշնչող է, թևեր տվող է։ Այս գեղեցիկ զգացումը թող որ միշտ ուղեկցի ձեզ։
Հ.Գ.«1.Պարտականությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
2.Պատասխանատվությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անհարգալից:
3.Արդարությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անողոք:
4.Ճշմարտությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է քննամոլ:
5.Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ:
6.Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի:
7.Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ:
8.Սիրալիրությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր:
9.Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր:
10.Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ:
11.Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ:
12.Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան:
13.Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ:
14.Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ»: