Ալֆա կանայք հիացնում են իրենց ինքնավստահությամբ, միաժամանակ իրենց բարությամբ և ուժեղ որակներով։ Մինչ մյուսների մոտ քաջության պակաս է զգացվում, այս կանայք գիտեն՝ ինչ են ուզում, գիտեն՝ ով են իրենք ու դրա համար ներողություն չեն խնդրում։
Ուզո՞ւմ ես իմանալ՝ ալֆա կին ես, թե ոչ, կարդա այս 9 նշանները։

Դու միշտ ուշադրության կենտրոնում ես։ Անկախ նրանից՝ ուզում ես, թե ոչ, դու միշտ ուշադրության կենտրոնում ես։ Քո ինքնավստահությունն է գրավում բոլորի ուշադրությունը։ Աշխատավայրում բոլորը քեզ են դիմում ուղղություն ցույց տալու համար, քեզ են դիմում խմբակային հանձնարարությունները կամ նախագիծերն առաջնորդելու համար։ Ընկերների հետ հավաքույթների ժամանակ դու ես այն մեկն, ով հետաքրքիր պատմություններով գրավում է բոլորի ուշադրությունն ու ստիպում ծիծաղել։ Դու գողանում ես բոլորի ուշադրությունը քո էներգիայով, հավասարակշռությամբ ու մարդկանց հետ շփվելու տաղանդով։

Դու նպատակով ես ապրում։ Ոչ մի օր հենց այնպես չի անցնում, և դու միշտ հստակ գիտես, թե ինչ ես ցանկանում ստանալ քո օրից՝ լավագույնը քաղելով քո ժամանակից։ Դու ապրում ես նպատակով ու գիտես, թե ինչի ես ձգտում կյանքում՝ ճանաչելով Ֆիզիկական, մտավոր ու հոգևոր ձգտումներդ, որոնք ավելին են, քան պարզապես ինչ-որ բաներ, որոնց ուզում ես հասնել. դրանք այն են, ինչ սահմանում են քեզ,  այդ իսկ պատճառով դու հոգիդ ես ներդնում դրանց մեջ։ Դու ամուր ես կանգնում երկու ոտքերիդ վրա՝ անկախ հանգամանքներից ու փորձություններից, որոնց հանդիպում ես նպատակներիդ հասնելու ճանապարհին։ Դու գիտես, որ միայն աշխատանքի միջոցով է, որ կշարունակես այն հմուտ կինը լինել, որ կաս։

Դու չես վախենում միայնակ լինել։ Ռոմանտիկ հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը չէ, որ սահմանում է, թե ով ես դու։ Դու գիտես, թե ինչի կարող ես հասնել սիրո ուղեկցությամբ կամ առանց դրա։ Դու չես վախենում միայնակ լինել, որովհետև գիտես քո արժեքն ու հարաբերությունների արժեքը։

Դու հասկանում ես հավասարակշռության կարևորությունը։ Դու հասկանում ես, որ կյանքը պետք է հավասարակշռված լինի բոլոր առումներով՝ ֆիզիկական, մտավոր ու հոգևոր։ Դու նվիրված աշխատանք ես տանում դրա համար՝ փորձելով կատարելագործել ինքդ քեզ ու կյանքդ լիարժեք ապրել։ Դու կարևորում ես քեզնից ավելի մեծ ու ուժեղ մի բանի հավատալը, որն անհրաժեշտ է ինքդ քեզ ամբողջապես բավարարված զգալու համար։ Դու հասկանում ես, որ այն, ինչ ներդնես մարմնիդ մեջ, այն էլ դուրս կգա դրանից։ Այդ իսկ պատճառով դու հոգ ես տանում մարմնիդ մասին։ Դու չես դադարում զարգացնել ինքդ քեզ մտավոր առումով։
Կյանքի մասին քո գիտելիքներն ու իմաստությունն է, որ գրավում է մարդկանց, սակայն որ ամենակարևորն է, հենց դա է, որ քեզ ստիպում է կյանքդ ապրել քաջությամբ ու ինքավստահությամբ։

Դու գրկաբաց ես ընդունում փոփոխությունները։ Մինչ մյուսները վախենում են փոփոխություններից, ալֆա կինը դրանք գրկաբաց է ընդունում։ Դու հավատում ես, որ առանց փոփոխությունների չկա աճ, ու չկա փոփոխություն առանց զոհաբերության։ Քեզ համար ինքնակատարելագործման հնարավորությունը շատ ավելի կարևոր է, քան իմացածդ հարմարավետությունը զոհաբերելու վախը։ Ահա այստեղ է ալֆա կնոջ գեղեցկության գաղտնիքը՝  կյանքը գլուխը բարձր ապրելն ու դրա փոփոխություններն ընդունելը։

Դու գիտես՝ ինչպես սիրել։ Չնայած որոշ մարդիկ կարող են պնդել, որ դու սիրելու կարողություն չունես, սակայն նրանք չարաչար սխալվում են։ Նրանք պարզապես չեն հասկանում, որ դու գիտես քո արժեքը ու պահպանում ես սիրտդ այն մարդկանց համար, ովքեր արժանի են ամբողջական սերդ ստանալու համար։ Դու սիրում ես անձնվիրաբար, հավատարմորեն ու անկեղծ։ Դու չես վախենում կռվել նրա համար, ինչին հավատում ես ու պաշտպանել այն իրական սերը, որ կա քո սրտում։

Քեզ չեն հասկանում։ Հասարակությունը միշտ մարդկանց ամբոխի մեջ տեղավորելու կարիք ունի, որը քո դեպքում չի աշխատում։ Դու քո սեփական կարծիքն ունես ու ներողություն չես խնդրում նրա համար, ինչին հավատում ես։ Դու լավ ես ճանաչում ինքդ քեզ ու քո ինքնավստահությունը հաճախ սխալ է ընկալվում։ Հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է կինն այսքան վստահ, քաջ ու խորը լինել։ Դու պարտավոր չես փոխվել մյուսներին սպասումներին համապատասխանելու համար։

Դու սիրում ես ռիսկերի դիմել։ Դու հավատում ես Ուիլյամ Շեդի այն մտքին, որն ասում է.

Նավն ապահով է նավահանգստում, բայց դրա համար չէ, որ այն ստեղծված է։

Քեզ համար չկա կյանք առանց ռիսկի։ Այն, ինչ մյուսները տեսնում են որպես անխոհեմ քայլ, քեզ համար այն հարմարավետության գոտուց դուրս գալու և քաջությանը փայլել թույլ տալու հնարավորություն է։ Այս ռիսկերին դիմելն է, որ քեզ ոգևորում է ու կենտրոնացված պահում դառնալու այն կինը, որ ուզում ես դառնալ։ Դու երբեք չես հանձնվում ու միշտ ամուր ես կանգնում երկու ոտքերիդ վրա։

Դու գիտես, որ չգիտես։ Քո իմաստությունն ու գիտելիքներ ձեռք բերելու ձգտումները քեզ սովորեցրել են, որ դու ամեն ինչ չէ, որ գիտես։ Սա քեզ ծառայում է, որ ինքնաբավ ու եսասեր չլինես։ Դու գիտես, որ դեռ շատ բան կա բացահայտելու այս կյանքում ու շատ բան մյուսներից սովորելու։ Դու գիտես, երբ է պետք մի կողմ քաշվել ու թույլ տալ մեկ ուրիշին փայլել՝ հասկանալով, որ դա ոչ թե կխամրեցնի փայլդ, այլ ավելի կընդարձակի այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել