Սուրբ Սարգիս. Տոնական միջոցառումներ՝ ողջ օրվա ընթացքումPanorama.am-ը գորւմ է․

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այդ առիթով Մ.Մաշտոցի անվան Մատենադարանից Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի 17-րդ դարում Ավետիս երեցի կողմից ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Սրբի մասունքի հետ ս. պատարագի ընթացքում կդրվի ս. Սեղանին, և հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու սուրբ Ավետարանին:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը:

Ժամը 10:30-ին կմատուցվի սուրբ պատարագ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս, Նոր Նորքի ս. Սարգիս և Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիներում:

Ժամը 14.00-ին կմեկնարկի Խաչերթ: Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց մասնակիցները Մ. Մաշտոց և Մ. Բաղրամյան պողոտաներով կուղևորվեն դեպի Պողոսյան այգիներ՝ Սիրահարների պուրակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել