Life.panoram.am-ը գրում է․

Շակիրան և Պիկեն հայտնել են իրենց նորածին որդու անունը

Երեկ առավոտյան հայտնի է դարձել, որ Ժերար Պիկեն և Շակիրան տղա են ունեցել: Քիչ ավելի ուշ հայտնի երգչուհին ու ֆուտբոլիստը պաշտոնապես հայտարարել են դրա մասին, և հիմա մենք նաև գիտենք, թե նրանք ինչ անուն են տվել իրենց երկրորդ որդուն:

37-ամյա երգչուհու կայքում հայտնվել է այս գրությունը. «Մենք ուրախ ենք հայտնել Սաշա Պիկե Մեբարաքի` Շակիրա Մեբարաքի և Ժերար Պիկեի որդու ծննդյան մասին: Տղան ծնվել է հունվարի 29-ին` 21:54 րոպեին Բարսելոնայում: Սաշան անուն է, որն ունի հունական և ռուսական արմատներ, այն նշանակում է «մարդկության պաշտպան» և «զինվոր»: Հիվանդանոցում, որտեղ ծննդաբերել է Շակիրան, հաստատել են` մայրը և փոքրիկն  առողջ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել