quote of the day (Artak Sarkissian) - Մենք որպես ազգ պատրաստ չենք Վիլսոն 2.0-ի, մեկ հոգու կամ խմբի խնդիր չի սա: Փնտրում ենք թշնամիներ էնտեղ, որտեղ կան պոտենցիալ դաշնակիցներ։ Փնտրում ենք ախպերություն էնտեղ, որտեղ պիտի լինի միայն փոխշահավետ համագործաքցություն:
Եթե Քրդստանի անկախացման դեպքում քարտեզն այնպես կազմվի, որ մեզ հարևան դառնան, դրանով մենք մի քանի նապաստակ կխփենք մեկ կրակոցով: Բացի նոր հարևանից, ինձ համար ավելի կարևոր ա էն, որ Նախիջևանը կկտրվի Թուրքիայից, ու դա մեզ համար արդեն ՌԵԱԼ շանս ա տալիս այն վերցնելու, տեղից այս 25 տարում էնտեղի բնակչության 60%-ն արտագաղթել ա, իսկ Ադրբեջանի սպասվող տնտեսական անկումն ու Թուրքիայի հետ միջանցքի կորուստը Նախիջևանը մեզ համար կդառնա համեղ պատառ..
Սենց բարենպաստ իրավիճակ մենք 1000 տարի չենք ունեցել, ինչքանով ես գիտեմ պատմությունը:
Ունենք ճանաչված պետություն, ազատագրած մարզ, կայացած բանակ ու գերտերություններ, որոնց ձեռնտու ա էտ ամենը, որովհետև ալտերնատիվան Թուրանն ա:
Եթե չկարողացանք օգտվել, «ուր էիր, Աստված» էլ պետք չի երգել ու հայի բախտից դժգոհել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/911579835542238?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել