Սիլվա Համբարձումյանի ընկերությունը սնանկացել էArmlur.am-ը գրում է․

Հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը: Մինչ այդ ընկերությունը հասցրել է բազմաթիվ պարտքեր կուտակել: «Կալաչը» պարտք է «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաեւ՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին, քանի որ վարկային պարտավորությունները չի կատարել: Ու թեեւ ընկերության պարտատերերի ցուցակն այսքանով չի սահմանափակվում, այդուհանդերձ, անհասկանալի է, թե որն է մինչ այս լայն թափով հացի եւ խմորեղենի արտադրություն սկսած ընկերության սնանկացման պատճառը: Չի բացառվում, որ ընկերության սնանկացման սկզբնապատճառը անբարեխիղճ մրցակցությունը լինի: Մյուս կողմից էլ հայտնի է, թե Սուրեն Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո գործարարի հանդեպ ինչպիսի ճնշումներ եղան: Դեռեւս 2011 թվականին գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ էին սկսվել: Տեսուչներն ընկերության հացի եւ խմորեղենի արտադրամասերում մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ էին անցկացրել, ինչպես նաեւ ստուգել էին լույսի եւ ջրի սպառման հետ կապված տվյալները: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո Սերժ Սարգսյանի հասցեին Սիլվա Համբարձումյանի արած հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել: Իսկ այսօր արդեն Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը սնանկացել է: Տեղեկացնենք, որ նախ՝ 2013 թվականի մարտ ամսին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան էր դիմել «Կարին» ՍՊԸ-ն` պահանջելով սնանկ ճանաչել «Կալաչ» ՍՊԸ-ին: Այսպիսով «Կարին» ընկերությունը, որը զբաղվում է ջեռուցման համակարգերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ, դատարան ներկայացված հայցադիմումում նշել է, որ դեռեւս 2010թ. հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրի հիման վրա «Կարին» ընկերությունը «Կալաչ» ՍՊԸ-ին մատակարարել է մալուխներ` 61 մլն 670 հազար 484 դրամ ընդհանուր արժեքով, որի դիմաց պատասխանողը վճարել է միայն 51 մլն 670 հազար 484 դրամ, այսինքն՝ 10 մլն դրամ պակաս: Իսկ մոտ երկու շաբաթ անց մեկ այլ պայմանագրով «Կարին» ընկերությունը «Կալաչ»-ին մատակարարել է լուսատուներ` 9 մլն 983 հազար 900 դրամ արժեքով, որի դիմաց ընդհանրապես վճարում չի կատարվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել