1in.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր կոմիտեի 136-րդ նստաշրջանի օրակարգում ներառված են ԱՀԿ բարեփոխումները, «Եվրոպայի առողջություն-2020» կոնցեպցիայի շնորհանդեսը, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, Եվրոպայում առողջապահության առաջնահերթությունները և այլն՝ գրում է Trend-ը:
ԱՀԿ փորձագետների զեկույցի համաձայն՝ աշխարհում հիվանդությունների և մահացության թվի ավելացման պատճառներից մեկը օդի աղտոտվածությունն է:
Մեկ այլ փաստաթղթի հիման վրա նորածինների, երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալումը բոլոր երկրներում հասնում է վտանգավոր մասշտաբների: Վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում միայն Աֆրիկյան մայրցամաքում ավելորդ քաշից և ճարպակալումից տառապող երեխաների թիվը 4 մլն-ից հասել է 10 մլն-ի: Տվյալ ցուցանիշն ամբողջ աշխարհում 1990-ին կազմում էր 31 մլն երեխա, իսկ 2014-ին՝ 42 մլն:
Ըստ փորձագետների՝ երեխաների շրջանում ճարպակալման պատճառով վաղաժամ զարգանում են այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը և սրտային հիվանդությունները: