Hartak.am–ը գրում է.
«Հարթակ»-ի բացառակ հարցազրույցը Ռուսական շոու-բիզնեսի մեգաստղ Աննա ՍԵՄԵՆՈՎԻՉԻ հետ:
/Հայաստանի, իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքների և այլնի մասին/
-Հարգելի Աննա, նախ՝ թույլ տվեք ասել, որ Հայաստանում Ձեզ ճանաչում ու սիրում են: Դա, կարծում եմ, ուրախալի փաստ է: Ավելին` սուր աչք ունեցող հայ տղամարդիկ հիացած են Ձեր գեղեցկությամբ:
-Շնորհակալ եմ: Հաճելի է լսելը: Ես ևս սիրում եմ Հայաստանը: Շատ անգամ եմ եղել ձեր երկրում: Հիացած եմ ազնիվ, հյուրասեր ու բարի հայ ժողովրդով: Շատ եմ սիրում Երևանը։ Նա իր յուրահատուկ դեմքն ունի: Ցավում եմ Հայաստանը ցնցած ողբերգական դեպքերի համար: Հուսով եմ, բոլոր հարցերը պատասխաններ կգտնեն ու մեղավորներն էլ կպատժվեն:
-Քանի որ խոսեցինք Հայաստանից, ասացեք խնդրեմ, շա՞տ ունեք հայ գործընկերներ:
-Բավականին շատ: Մեծ թվով տաղանդավոր հայեր կան շոու-բիզնեսում: Վերջերս երգ, ապա և տեսահոլովակ ունեցանք Մարտ Բաբայանի հետ: Նրա մասին կարող եմ ասել, որ շատ տաղանդավոր երգիչ ու կոմպոզիտոր է և իր երկրի պես խորը հոգի ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ