Բնության ուժը. թեյերի առողջարար հատկանիշները168.am-ը գրում է․

Երկիր մոլորակի վրա տարբեր տեսակի, տարբեր բույրերի, համերի թեյեր կան, և դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է առողջական տարբեր խնդիրների դեպքում: Ձեզ ենք ներկայացնում այդ թեյերի որոշ տեսակներ.

Մասուրի թեյ- Մասուրի թեյը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է երիկամներն ու միզապարկը մաքրելու նպատակով: Այն նաև օրգանիզմից, նշյալ օրգաններից դուրս է բերում կուտակված ավազն ու քարերը: Մասուրի թեյը շատ համեղ է, այն կարելի է խմել ամեն օր՝ որպես վիտամիններով հարուստ ըմպելիք, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:

Անանուխով թեյ- Անանուխով թեյն օգտագործվում է ստամոքսի աշխատանքը լավացնելու, լարվածությունը թուլացնելու և գլխացավը վերացնելու  համար, ինչպես նաև այն հեշտացնում է լեղապարկի սեկրեցիան և նպաստում աղեստամոքսային տրակտից տարբեր թունավոր նյութերի հեռացմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել