Կինոգետ. Թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմում պատմական սարսափելի եղելության մասշտաբը չի երևումPanorama.am-ը գրում է․

«Ես չգիտեմ, որ ֆիլմը երբևէ գոհացում կարող է բերել: Այդ տեսակետից չեմ էլ ուզում մոտենալ: Ինձ համար ինքնին ողբերգության մասին ևս մի ֆիմի գոյության փաստն է կարևոր դառնում: Ցանկանում եմ, որ ահավոր այդ ողբերգության մասին խոսեն կինոյի լեզվով»,- գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի փակ դիտումից հետո լրագրողներին ասաց կինոգետ Սիրանույշ Գալստյանը:

«Ֆիլմը գնալով թուլացավ, սկզբում ավելի ազդեցիկ էր, հետո մոռացանք, թե ինչի հետևանքով էր հայտնվել հերոսն այդ վիճակում: Սա էլ է ընդունելի տարբերակ: Ամեն դեպքում էթնիկ թուրքն է նկարել ֆիլմը, համենայնդեպս ինքն արել է այդ քայլը, պետք է դրան նորմալ վերաբերվել: Այս ֆիլմում պատմական այդ սարսափելի եղելության մասշտաբը չի երևում»,- ասաց Ս. Գալստյանը: Միաժամանակ կինոգետը դիտարկում արեց, որ լայն հասարակության համար իսկապես հասու են նման ֆիլմերը, այսպես է աշխարհի ճաշակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել