Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որից երկուսը մանկահասակ երեխաներ են՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացողը կին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել