1in.am-ը գրում է․
Հոլիվուդյան ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հետաձգել է «Լռություն» ֆիլմի նկարահանումները հրապարակում շինարարներից մեկի մահից հետո: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Պրոդյուսեր Դևիդ Լին նշել է, որ Սկորսեզեն դեռ չի որոշել՝ երբ նշանակել նկարահանումները: Ֆիլմի արտադրությունը ծրագրվում էր սկսել հունվարի 30-ին:
«Սկորսեզեն շատ է ցավում այդ դժբախտության համար: Նկարահանող խմբի որոշ անդամներ և ես արդեն ցավակցություն ենք հայտնել մահացածի ընտանիք անդամներին և այցելել ենք վիրավորներին հիվանդանոցում»,- պատմել է Լին:
«Լռություն» ֆիլմի նկարահանումները նախապատրաստական փուլում են եղել, երբ շինարարներից մեկը զոհվել է, 3 հոգի վնասվածքներ են ստացել: Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Մշակույթի և կինոյի չինական կենտրոնում փլվել են փայտե անտառները: