preview11-680x1024Araratnews.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) հերթական անգամ հետաձգել է Delta II հռթիռակրի մեկնարկը, որը պետք է տիեզերք հասցներ SMAP գիտահետազոտական արբանյակը: Այս մասին հաղորդում է space.com-ը:

Արբանյակի մեկնարկը պետք է կայանար Երևանի ժամանակով 18:20-ին Կալիֆորնիա նահանգի Վանդենբերգ տիեզերակայանից: Երեկ սակայն թռիչքը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով: ՆԱՍԱ-ում հույս ունեն, որ առկա խնդիրները հնարավոր կլինի հաղթահարել մինչև շաբաթ օրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել