Armtimes.com-ը գրում է․
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դեռ չեն տարել դեպքի վայր. այսինքն քննչական փորձարարություն դեռ չի իրականացվել: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք նաեւ, թե գործով ինչ նոր հանգամանքներ են պարզվել:
Քիչ առաջ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Տուժողի իրավահաջորդ ճանաչված 5 անձինք հարցաքննվել են դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ