Ռուսաստան ապրանք արտահանող Հայաստանի տեղական արտադրողների համար այս պահին կարևորագույն պրոբլեմներից մեկը Հայաստանում գործող առևտրային բանկերում դոլարային վարկերի առկայությունն է. Արևմտյան սանկցիաներից հետո ռուսական ընկերությունները դադարեցնում են դոլարով առևտուրը, վերանայում իրենց պայմանագրերը գործընկերների հետ՝ այդ թվում հայաստանյան ընկերությունների, և այսուհետ հայկական ընկերություններին դոլարի փոխարեն ներկրվող ապրանքի դիմաց վճարելու են ռուսական ռուբլով: Բնական է, որ հայաստանյան ընկերությունները հայտնվում են բարդ իրավիճակում, քանզի ռուբլու արժեզրկման պայմաններում իրենց ապրանքի դիմաց ռուբլի ստանալով՝ ստիպված են լինում թանկ դոլար գնել՝ սեփական վարկերը սպասարկելու համար: Այս իրավիճակում Հայաստանի կառավարության օգնությունը հայ գործարարներին կլինի այն, որպեսզի միջնորդի առևտրային բանկերին՝ հայկական ընկերությունների դոլարային վարկային պորտֆեյլները փոխարինեն դրամով կամ ռուսական ռուբլով, հակառակ պարագայում, արտահանման ծավալները քչանալու են կամ շատ դեպքերում կանգ են առնելու, ինչն ուղղակի հարված է հայկական տեղական արտադրությանը: Երբ ասում եք՝ ինչով պետք է կառավարությունն աջակցի գործարարներին, ահա մի կարևոր դրվագ, որտեղ կառավարության միջամտությունն ու օգնությունն ուղղակիորեն անհրաժեշտ է հայ գործարարին: 
Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել