«Բնակչության 10%-ն աղանդավորական է». Ալեքսանդր Ամարյան168.am-ը գրում է․

«Աղանդներն ունեն իրենց ծրագիրը և, ընդհանրապես, ցանկացած կառույց, որը պրոպագանդա է անում, ներազդում է մարդու վրա, հետևորդներ է ձեռք բերում, ու դա տալիս է նրանց որոշակի ծրագիր: Այդ ծրագիրը հատուկ մշակված է լինում՝ ինչպե՞ս ներքաշել աղանդը, ինչպե՞ս կախման մեջ գցել, որ նա հանկարծ չփախչի, նաև մեղքի զգացում են ներշնչում, և այդ ամեն ինչը հաճախ կատարվում է յուրահատուկ աղոթքների միջոցով, հատուկ երաժշտության տակ, ձայնային, լուսային ներգործություններով:

Դա հատուկ ուղղված է նրանց զոմբիացմանը, և այդ մարդը դառնում է լիակատար կախյալ այդ խմբից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանն ասուլիսի ժամանակ խոսեց աղանդավորական շարժումների և աղանդավորականների մասին: Ըստ հոգեբանի, երբ ծնողները փոքր տարիքի երեխաներին են ներքաշում աղանդների մեջ, նրանց դեռ հնարավոր է լինում հետ բերել, բայց 30-40 տարեկան մարդուն, որը գալիս է հոգեբանի մոտ, ուժեղ դիմադրություն է ցուցաբերում, և այստեղ օգնության ձեռք մեկնել հնարավոր չի լինում. «Ցանկացած մարդ ապրում է իր կյանքը ծրագրելով՝ ծնվելու պահից մինչև մահ, դա կենսաբանական ծրագիրն է, հետո գալիս է սոցիալականը (այս տարիքում կգնաս դպրոց, այս տարիքում կամուսնանաս…), և դրանք բոլորը ծրագրեր են, ու շատ հաճախ այդ ծրագրերը տալիս են ծնողները: 2-5 տարիքը ծրագրավորման համար շատ հզոր դեր ունի, այդ տարիքում ամեն ինչ մնում է մարդու ենթագիտակցության մեջ, և ծնողները հաճախ այդ տարիքն են օգտագործում: Դա անձի ծրագրավորում է, և անձը, առանց նույնիսկ գիտակցելու, իր մեջ այդ ծրագիրն ունենում է»,- ասում է Ս. Խուդոյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել