Interpress.am-ը գրում է․
Այժմ Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում՝ Դողու Փերինչեքի՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդի դեմ գործում: Վերջինս բողոքարկել է Հայոց Ցեղասպանության մերժման հարցում իր վճիռը՝ պնդելով, որ իր տուգանվելը վիճելի մեկնաբանությունների համար խոսքի ազատության իր իրավունքի խախտում է:
Քլունին, գործելով Հայաստանի անունից, այժմ մարտահրավեր է նետում Փերինչեքի բողոքարկմանը:
Սա շատ կարևոր և բարդ գործ է: Սակայն ինչ-որ պատճառով բազմաթիվ լրատվականներ որոշել են մի կողմ թողնել Ամալի կողմից մարդու իրավունքների բնագավառում ոգեշնչող աշխատանքի քննարկումները՝ դրա փոխարենը վերլուծելով նրա հագուստի ոճը: The Daily Mail-ը, օրինակ, մի էջ է նվիրել նրա կարմիր պիջակին, որը հագել էր դատարան գնալու ճանապարհին՝ անվանելով նրան «շիկահեր գեղեցկուհի»՝ առանց մեկ նշում անգամ կատարելու այն իսկական գործին, որի կատարման համար նա գնում էր դատարան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://interpress.am/amal-clooney-fashion-response/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել