Wedding.am-ը գրում է․
Հունվարի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների և սիրահարների ամենասիրելի տոնը` Սուրբ Սարգիսը: Սիրո և երիտասարդների բարեխոսի տոնը շատ սպասված է հատկապես չամուսնացած երիտասարդների շրջանում, քանի որ ըստ ժողովրդական ավանդույթի, եթե տոնին նախորդող գիշերը նրանք ուտեն աղի բլիթ, ապա երազին կտեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը:
Սխալ է ընդունված այն կարծիքը, թե աղի բլիթ պետք է պատրաստի այրի կինը: Աղի բլիթ պատրաստել և երիտասարդներին բաժանել նշանակում է երջանկության, ապրած սիրո տարոս փոխանցել, և այդ լուրջ և պատասխանատու գործը պետք է իրականացնի ամուսնացած, երջանիկ կինը: Իսկ եթե ձեր շրջապատում չկան ամուսնացած կանայք, ապա այդ գեղեցիկ պարտականությունը կարող է իրականցնել սիրահարված աղջիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



