Orer.am-ը գրում է․

«Էրոտիկ դրվագներում ինձ ոչ-ոք չի փոխարինել». Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցը «Երկրպագուն» ֆիլմի պրեմիերայից առաջ

Ջենիֆեր Լոպեսը «Երկրպագուն» ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարուհին է: Ֆիլմի պրեմիերան կլինի շատ շուտով: Մինչ այդ Collider պարբերականին տված հարցազրույցում նա պատմում է ֆիլմի աշխատանքների, ստեղծագործական պլանների ու իր սիրելի ժանրի մասին:

Orer.am-ը ներկայացնում է հարցազրույցը:

-Ձեր հարևանությամբ երբևէ ապրե՞լ է ինչ-որ տաքարյուն երիտասարդ:

-Ընդհանուր առմամբ, իմ առաջին անգամը եղել է հենց իմ հարևանությամբ ապրող տղայի հետ: Այդ ժամանակ ես 13 կամ 14 տարեկան էի: Այո, այդ ամառ ես դարձա 14 տարեկան:

-Նա հմայի՞չ էր:

-Այո, հմայիչ էր, իսկ այդ պահին` ավելի (ժպտում է):

-«Երկրպագուն» ֆիլմում դուք հանձն առաք պրոդյուսերի ու գլխավոր դերակատարուհու գործառույթները: Ինչո՞ւ ցանկացաք զբաղվել դրանով:

-Երբ առաջարկն արեցին, որոշեցինք համաձայնել: Կերպարն այդ պահին ինձ շատ հարմար թվաց: Իրոք զգացի կապ իմ ու Կլերի միջև և համոզված եմ, որ շատ մարդիկ կհասկանան, թե ինչերի միջով է նա անցել և անցնում, երբ նրա հարաբերությունները մասերի են բաժանվում: Նա զգում է իր անօգնական վիճակը. ասես ինքը ոչ ոքի պետք չէ, իսկ ինչին հավատացել է, սուտ է: Կլերին հիմնականում այս զգացմունքներն են առաջնորդում և դրանք հասկանալի են բոլոր մարդկանց: Մարդիկ կընդունեն, որ այդպիսի պահերին կարելի է տարբեր սխալներ թույլ տալ:

-2012-ին թողարկվեց «Ինչ սպասել, երբ սպասում ես երեխայի» մելոդրաման, 2013-ին` «Պարկեր»-ը, 2014-ին` ոչ մի ֆիլմ, իսկ այդ տարի միանգամից երկուսը:

-Այո, ամեն ինչ այնքան անկանխատեսելի է:

-Դուք շա՞տ էիք ցանկանում վերադառնալ մեծ էկրան և ինչո՞ւ հենց այս նախագծով:

-Ինձ համար կարևոր է, թե ես ինչ եմ զգում տվյալ պահին և նախորդ տարին ամբողջովին նվիրեցի երաժշտությանը: Ես միշտ ամեն ինչի մասին միաժամանակ եմ մտածում, բայց տարբեր ժամանակներ հատկացնում դրանց կատարմանը: Երբ ալբոմս էի ձայնագրում, սկսեցի աշխատել այս նախագծի վրա: Գտանք սցենարն ու սկսեցինք այն մշակել: Ինձ թվաց, որ եկել է ճիշտ պահը, և, իրոք, ամեն ինչ շատ արագ իր տեղն ընկավ: Այս տարի ունեմ երկու ֆիլմ, “American Idol” սերիալը և պլանավորված մի շարք այլ գործեր:

-Դուք և Ռայան Գուզմանը ունեք շատ լարված էրոտիկ դրվագ: Օգտվե՞լ եք փոխարինողի ծառայություններից:

-Ո’չ:

-Ո՞չ: Այդ Դուք էիք:

-Այո:

-Դուք այդ դրվագում շատ բնական էիք:

-Մեր աշխատանքն է` այնպես անել, որ ամեն ինչ բնական թվա: Այդ կարգի դրվագները միշտ էլ անհարմարավետություն են առաջացնում: Նույնիսկ դերասանի համար է դժվար հարմարվելը: Բայց եթե այդ դրվագը չստացվեր, ապա կարելի էր խաչ քաշել ամբողջ ֆիլմի վրա, որովհետև այդ պահը նրանք միասին ենք ապրում: Ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել