Life.panorama.am-ը գրում է․

Դա կարծես «տանը չմնալու» ահավոր մեծ ցանկություն է, ելք. Սարգիս Գրիգորյանը՝ աղի բլիթ ուտելու մասին

Վաղը՝ հունվարի 31-ին, բոլոր սիրահարները կնշեն իրենց տոնը: Այն կրկնակի տոն է սիրահարված Սարգիսների համար, քանզի կրում են սիրո քարոզիչ Սուրբ Սարգսի անունը: Life.Panorama.am-ը հյուրընկալել է դերասան Սարգիս Գրիգորյանին, զրուցել նրա հետ իր անվան պատմության, սիրո համար կատարած խենթությունների, դժվարությունների ու ընտանիքի մասին:

-Սովորության համաձայն՝ ծնողները երեխաներին ընտանիքի մեծերի անունով են կնքում: Դուք ո՞ւմ անունն եք կրում:

-Ի սկզբանե որոշված է եղել, որ անունս պետք է Վլադիմիր դնեն: Սակայն մայրս ծնվելուցս մեկ օր առաջ երազում Սուրբ Սարգսին է տեսել, «երկու ոտքը մեկ կոշիկի» մեջ է դրել ու ասել, որ Սարգիս պետք է դնենք, համոզված եմ, նա պահապան կլինի երեխային իր ողջ կյանքում:

-Զգացե՞լ եք կյանքում Ձեր անվան զորությունը:

-Ինքնահավանություն թող չդիտվի, բայց հավատացեք, երբեք Սարգիս անունով վատ մարդ չեմ տեսել: Յուրաքանչյուր անուն իր խորհուրդն ունի: Օրինակ, Սուրբ Սարգիսը մեզ համար սիրո բարեխոս է: Ինձ թվում է, անունը ինչ որ կերպ, ենթագիտակցաբար ազդում է մարդու վրա: Ես միշտ լսել եմ, որ նա մեր սրբերից է, հավերժական զգացմունքը քարոզողն է եղել:

-Քանի որ սիրո տոնը խորհրդանշող սրբի անունն եք կրում, կարելի է ենթադրել, որ ՍուրբՍարգսի տոնը միշտ նշել եք:

-Չէի ասի, որ հատուկ հակված եմ եղել այդ տոնը նշելուն: Չեմ արթնանում ու ասում, որ այսօր իմ տոնն է: Թեև շրջապատիս մարդիկ, ընկերներս շնորհավորում են: Իհարկե, այդ օրը միշտ եկեղեցի եմ գնում: Ընդհանրապես, հաճախ եմ եկեղեցում լինում:

-Սուրբ Սարգի՞ս եկեղեցի եք գնում:

-Այո, Ձկան խանութի մոտի եկեղեցին: Այն ինձ համար շատ հոգեհարազատ եկեղեցի է: Ամուսնությունս, երեխաներիս մկրտությունն այնտեղ է կայացել:

-Այս տոնն ունի նաև մեկ առանձնահատկություն. տոնին նախորդող գիշերը պետք է աղի բլիթ ուտես, որպեսզի երազումդ տեսնես կյանքիդ ուղեկցին: Մինչ ամուսնանալը՝ փորձե՞լ եք:

-Ոչ, երբեք չեմ կերել: Աղի բլիթը կապ չունի իմ զգացմունքների հետ, երազն էլ՝ իրականության: Երբեք չեմ հավատացել աղի բլիթին: Դա կարծես «տանը չմնալու» ահավոր մեծ ցանկություն է, ելք: Իսկ ես նման խնդիր չեմ ունեցել: Երբ չափահաս եմ դարձել, միշտ շրջապատված եմ եղել գեղեցիկ աղջիկներով: Գիտեի, որ երբ ժամանակը գա, պետք է ամուսնանամ իմ սիրած աղջկա հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել