168.am-ը գրում է․
Մինչ համայն աշխարհի հայերը սկսում են հիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Ամերիկայի հայկական համագումարը աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում մի քանի միջոցառումների պլանավորմամբ, ինչպես նաև աշխատում է առաջ մղել հայերի հիմնախնդիրները ԱՄՆ Կոնգրեսում: Այս համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը 500 հազար ԱՄՆ դոլարի համարժեք նվիրատվություն է խոստացել Ամերիկայի հայկական համագումարին 2015 թվականի ընթացքում: «Հրայրի նվիրվածությունը և շարունակական աջակցությունը Համագումարի գործունեությանը իրապես ակնառու է և կօգնի մեզ հետագայում մեր աշխատանքի առաջխաղացմանը, հատկապես այս հույժ կարևոր 100-ամյա տարելիցի շրջանակներում»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



