ԼՂՀ հարցում հստակություն մտցվեց. Կարեն ԲեքարյանSlaq.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով միջնորդների առաջարկած փոխզիջումները թեև տեսականորեն կարող են գեղեցիկ թվալ, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած վարքի, վստահության մեխանիզմների բացակայության պայմաններում այսօր դրանք գործնականում անհնար է իրագործել,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ այս իրողությունը հայկական դիվանագիտությունը պետք է հասցնի աշխարհին:

Անդրադառնալով 2015թ. Հայաստանի համար էական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական ուղղություններին՝ Կարեն Բեքարյանն առաջին հերթին առանձնացրեց ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Տպավորություն կա, որ Թուրքիայի կողմից շարունակվելու են Ադրբեջանի միջոցով սադրանքներ հրահրելը՝ ուշադրություն շեղելու համար»,-նշեց բանախոսը: Բեքարյանի խոսքով՝վերջին տարվա կտրվածքով իրար հաջորդող դեպքերը՝ ուղղաթիռի խոցում, դիվերսիաներ և այլն, հստակ պատկերացում են տալիս, որ սադրանքներն ու ապակայունացումը կարող ենք զգալ ողջ տարին: «Եվ եթե սա այն լոկալության շրջանում է մնում, որ կա այսօր , առաջին հերթին ի պատիվ մեր բանակի է»,- ասաց նա և ըստ այդմ էլ ընդգծեց, որ համախմբումը լինելու է մեր անվտանգության թիվ մեկ խնդիրը:

Վերլուծաբանը հուշում է՝ ղարաբաղյան խնդիրը չի սկսվում և ավարտվում բանակցային գործընթացներով և այս հարցում Նախագահի ելույթը հստակեցնում է, որ ՀՀ-ն իրեն վերապահում է կանխարգելող միջոցառումներ իրականացնել: 
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում 2015-ը կարևոր է նաև ԼՂՀ-ում նախատեսված խորհրդարանական ընտրությունների առումով. «2015 թվականը ԼՂՀ-ի համար ընտրական տարի է: Այս տարվա մայիս ամսին նախատեսված են խորհրդարանական ընտրությունները: Այս գործընթացն ունի իր կարևորությունը: Համոզված եմ, որ այս ընտրությունները մեկ անգամ ևս առիթ կնձեռեն ի ցույց դնելու ժողովրդավարական ողջ գործընթացի առավելությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել