Ժիրայր Սեֆիլյանին չի կարելի ձերբակալել, քաղաքացիություն չտալ, քննադատել, որովհետև Ժիրայրը սինվոլ է, Ժիրայրը Մանվել չի, և դա նրա անգնահատելի արժեքն է հայ իրականության մեջ:Ժիրայրը մեր այն կռված տղերքից է, որ տարիների ընթացքում չի փոխանակել մարտի դաշտում իր բերած ծառաությունները երկրի նյութական բարեկեցության ու անձեռնամխելի սոցյալական կարգավիճակի հետ: Դրանով Ժիրայրը մնացել է իսկական հերոս , այսինքն նա հերոսության իր կարգավիճակը ապացուցել է նաև խաղաղ տարիների իր կյանքով: Եթե վաղը իմ երեխան ինձ հարցնի, թե պա՛պ ուր է հերոսը, նա այլ ոչ թե լեգենդներում է ապրում կամ զոհված, այլ նա ով հենց հիմա՝ մեզ հետ է նույն երկրում, նույն քաղաքում, ես նրան ցույց կտամ Ժիրայր Սեֆիլյանին: Եվ հանգիստ կլինեմ,որովհետև կիմանամ, որ իմ երեխաի համար հերոսը, ոչ թե մի անկենդան աֆրակցիա է, այլ կենդանի իրականություն:ՈՒրեմն և այս կյանքը ոչ թե հաստավիզ ջիպավոր խոզերի խրախճանք է միայն, այլև իդիալի իրական ներկայություն: Ես կարող եմ բոլոր հարցերում ճիշտ հակառակ մտածել, քան Ժիրայրն է մտածում, բայց ես հանգիստ կապրեմ Հայաստանում քանի գիտեմ Ժիրայրն այս քաղաքում է ապրում ու պատերազմի դեպքում Ժիրայրի հետևից գնացող մարդ կլինի:
Հեղինակը Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերներից մեկն է