«Երեկ մայրաքաղաքը «ցույցառատ» էր: Առավոտից մինչև ցերեկ հազարավոր առևտրականներ կառավարությունից նախագահական էին գնում, այստեղից էլ՝ նորից կառավարություն: Իսկ երեկոյան Ազատության հրապարակում էր ակցիա՝ մարդիկ հանրային քննարկում էին կազմակերռ]ել Գյումրիի դեպքերի հետ կապված: Նրանք, ովքեր պայքարում էին սեփական եկամտի համար և կառավարությունից պահանջում էին ձեռք չտալ իրենց գրպանին, մի քանի հազար էին, շատ ակտիվ ու բորբոքված: 

Իսկ նրանք, ովքեր Ազատության հրապարակում էին ու պայքարում էին ազգային արժանապատվության համար, սկզբում՝ 10, հետո 14-15 հոգի էին. վերջիններս իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին ներկայացնում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործը քննելու վերաբերյալ: Այս երկու՝ իրարից խիստ տարբեր խմբերն էլ, ըստ էության, արդարություն են պահանջում իշխանություններից»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել